ԵՐԵՎԱՆ 8 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանի վարչապետն այցելել է հայ հրշեջներին՝ շնորհակալություն հայտնելու օգնության համար

mes.am

ՀՀ ԱԻՆ փրկարար ուժերը Բորժոմի կիրճում անտառային հրդեհի մարման աշխատանքներ են իրականացրել օգոստոսի 23-ից սկսած՝ հրդեհաշիջում կատարելով 3 դժվարմատչելի տեղամասերում ու կանխելով կրակի տարածումը հարակից Դաբա և Ծաղվերի բնակավայրեր:

Հայ հրշեջ-փրկարարներն ամբողջությամբ իրականացրել են իրենց առջև դրված խնդիրները՝ մեկուսացնելով ու մարելով հրդեհը բոլոր տեղամասերում, հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օգոստոսի 25-ի երեկոյան Ծաղվերի բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԱԻՆ վրանային քաղաք է այցելել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին՝ իր երախտագիտությունը հայտնելու հայ հրշեջ-փրկարարներին:

«Հայերը Վրաստան են եկել ծանր օրերի և նշանակալի ավանդ ներդրել աղետի դեմ պայքարում: Մենք, դուք՝ բոլորս միասին, բոլոր ուժերով ու հաջողությամբ պայքարել ենք կրակի դեմ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել հայ ժողովրդին, ՀՀ նախագահին, վարչապետին և արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ եղբայրական երկրին օգնության ձեռք մեկնելու համար: Մենք բարձր ենք գնահատում այն, ինչ դուք այստեղ արեցիք»,- ասել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    8 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: