ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նաիրիտ»-ում հրդեհի հետևանքով պայթյունը և վտանգավոր արտանետումները բացառվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ժամը 21.00-ի դրությամբ «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 1 ավտոսանդուղք և 13 մարտական հաշվարկ՝ 113 փրկարար ծառայողով:

Դեպքի վայրում են Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արձագանքման 1 և օպերատիվ 2 խումբ:

Հրդեհի վայր է մեկնել նաև Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի 1 մարտական հաշվարկ՝ լուսավորություն ապահովող հատուկ սարքավորումներով:

Հրդեհի օջախն ամբողջությամբ հրշեջ-փրկարարների հսկողության տակ է: Տեղում իրականացվում է հերթապահություն:

ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այրվող նյութի քիմիական հատկությունները բացառում են պայթյունը: Այրման արգասիքները (ջուր և ածխաթթու գազ) նույնպես վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    20 C°
     
    29°  16° 
    28.04.2024
    30°  17° 
    29.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: