ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 372,37 դրամ ԱՐԾԱԹ - 273,01 դրամ ՊԼԱՏԻՆ - 15 072,98 դրամ

Այսօր առանց չափազանցության կարող ենք փաստել, որ մենք ունենք կայացած պետություն. Արցախի ԱԳ նախարար (ԲԱՑԱՌԻԿ)

Արցախի անկախության օրվա կապակցությամբ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի հետ:

- Արցախի անկախության այս տարիների ընթացում ո՞րն է եղել ամենակարևոր ձեռքբերումը կամ ձեռքբերումները:

- Անկախության 26 տարիներին Արցախի ամենակարևոր ձեռքբերումը, իհարկե, այն է, որ չնայած բոլոր դժվարություններին և ծանր փորձություններին, մենք միասնական ջանքերի շնորհիվ կարողացանք ոչ միայն ստեղծել երկրորդ անկախ հայկական պետություն, այլ նաև կառուցել և զարգացնել ազատության, ինքնիշխանության և ժողովրդավարության գաղափարների վրա խարսխված պետականություն։
Եվ այսօր առանց չափազանցության կարող ենք փաստել, որ մենք ունենք կայացած պետություն՝ բոլոր ատրիբուտներով, զարգացող տնտեսությամբ և հզոր ու մարտունակ բանակով, որն ի զորու է պաշտպանել աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի բնօրրանը՝ Հայաստան աշխարհի անքակտելի մաս Արցախը։
Մենք ներկայանում ենք աշխարհին նաև որպես հուսալի, կանխատեսելի ու պատասխանատու գործընկեր և կարևոր աշխարհաքաղաքական գործոն, որը կայունություն ու խաղաղություն է ապահովում ողջ տարածաշրջանում։
- Արցախի զարգացման Ձեր անձնական տեսլականը: Որպես կայացող պետություն Արցախը մոտ ապագայի համար, ըստ Ձեզ, ի՞նչ խնդիրներ ունի լուծելու:

- Արցախի ժողովուրդը և իշխանությունները հաստատակամ են շարունակելու ժողովրդավարական զարգացման և Արցախի անկախ պետականության ամրապնդմանն ուղղված ջանքերը և բազմապատկել Արցախի կայացման գործում մեր ունեցած հաջողությունները։
Համոզված եմ, որ Արցախը ընտրել է զարգացման ճիշտ ճանապարհը, և այդ առումով Արցախի զարգացման իմ անձնական տեսլականը լիովին համընկնում այն ծրագրերի ու նպատակների հետ, որոնք ուղղված են մեր ժողովրդի ՝ անվտանգության և ազատության մեջ ապրելու թանկ գնով ձեռք բերված իրավունքի ապահովմանը։

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Արևոտ
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 6.44 կմ/ժ
25 C°
 
21°  32° 
21.09.2017
20°  33° 
22.09.2017
Հարցում

Արդյո՞ք Կատալոնիային կհաջողվի անցկացնել անկախության հանրաքվե: