ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նիկիտա Խրուշչովի որդին պատմել է` ինչու է հայրը 1954թ. Ղրիմը հանձնել Ուկրաինային

В Отпуск.ру

Խորհրդային միության նախկին ղեկավար Նիկիտա Խրուշչովի որդին՝ Սերգեյ Խրուշչովը, ով ներկայում ԱՄՆ-ում Բրաունի համալսարանի պրոֆեսոր է, պատմել է, թե ինչու է հայրը 1954թ. Ղրիմը հանձնել Ուկրաինային:

«Հայրս Ղրիմն Ուկրաինային է տվել, քանի որ եթե նայեք քարտեզին, կտեսնեք, որ այն միացած է այդ երկրին: Եվ երբ այնտեղ սկսեցին զբաղվել տնտեսությամբ և որ ամենակարևորն է՝ մեկնարկեց ջրանցքի կառուցումը, որը հիմա, ցավոք, չի գործածվում, իշխանությունները որոշեցին, որ ավելի ճիշտ կլինի, եթե ջրանցքի կառուցումն իրականացվի մեկ իրավաբանական անձի կողմից և Ղրիմը հանձնեցին Ուկրաինային այնպես, ինչպես վարվեցին շատ այլ տարածքների դեպքում»,-մեջբերում է Սերգեյ Խրուշչովի խոսքը  «112 Украина» հեռուստաընկերությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:  

Ինչպես վստահեցնում է  Սերգեյ Խրուշչովն`  այդ որոշումը որևէ քաղաքական պատճառ չուներ ու ամենևին էլ նպատակ չէր հետապնդում գոհացնել ուկրաինական իշխանություններին կամ էլ նվեր մատուցել իր մորը:

«Դա կառուցվածքային ու ճիշտ որոշում էր: Ղրիմը սկսեց վերածնվել»,-հավելել է նա:

Ղրիմը, որը ՌՍՖՍՀ-ի տարածքում էր, 1954թ. փետրվարի 19-ին ԽՍՀՄ գերագույն ղեկավարության որոշմամբ ներառվել է Ուկրաինայի կազմում: Շատերի կարծիքով՝ դա արվել է այն ժամանակվա ղեկավար Նիկիտա Խրուշչովի նախաձեռնությամբ։



 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: