ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայաստանը կքննարկի Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման հարցը

ՀՀ մշակույթի նախարարությունը նախատեսում է Իրանում գտնվող հայկական զանգի փոխադրման հարցը քննարկել իրանական կողմի հետ: Այս մասին ասել է ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, հաղորդում է «Արմենպրես»-ը: 

Նրա խոսքով՝ ներկայում ՀՀ մշակույթի նախարարությունը դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ նախաձեռնված գործընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն ստանալու նպատակով: Գործընկեր կազմակերպությունների հետ բանակցությունների ավարտից հետո միայն ՀՀ մշակույթի նախարարությունը հստակեցումներ կանի:

Իրանական լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, որ Վանի հայկական եկեղեցիներից մեկին  պատկանող հնագույն զանգը, որն անհայտ պատճառներով հայտնվել է Իրանի հյուսիս-արևմուտքում, վերադարձվելու է Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցուն:

 Թուրքական լրատվամիջոցները նշում են, որ զանգը 1377 թվականի հուլիսի 7-ին տրվել է Վանի Սբ Մարիամ եկեղեցուն, պատերազմների ժամանակ անհայտ պատճառներով հասել է Իրան և մինչ օրս գտնվում է Ուրմիայի պատմության թանգարանում:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 87%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    20°  12° 
    06.05.2024
    20°  12° 
    07.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: