ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանը մեկուսանում է. ՀՀ ԱԳՆ

commons.wikimedia.org

Սեպտեմբերի 6-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ  ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը հայատարարեց, որ  Ադրբեջանը մեկուսանում է միջազգային խաղի բոլոր կանոններից։ Այս մասին գրում է NEWS.am-ը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը չարաշահում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հավասարակշռված մոտեցումը.  «Չնայած նման վարքագծով Ադրբեջանը մեկուսանում է միջազգային խաղից՝ հայկական կողմը չպետք է իրեն հուսալիորեն պաշտպանված զգա։ Առաջին հերթին մենք պետք է հույսներս մեր ուժերի վրա դնենք»։

Խոսելով ՀՅԴ-ի առաջարկության մասին, համաձայն որի՝ Հայաստանը պետք է միակողմանի կարգով իրագործի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, Քոչարյանն ընդգծեց․ «Այսօր ևս ամբողջ շփման գծի երկայնքով սարքավորումներ կան, որոնք ամեն ինչ արձանագրում են։ Խնդիրը տեսագրության մեջ չէ։ Հարցը խախտումներն արձանագրելուն չի վերաբերում, այլ այն լիազորված խմբին, որը դրա հիման վրա համապատասխան եզրակացություններ պետք է անի»։

Փոխնախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանը համաձայնել է նման համակարգերի տեղադրմանը, սակայն մինչ օրս խոչընդոտում է դրա կյանքի կոչելու գործընթացին։

 

 

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: