ԵՐԵՎԱՆ 9 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սաուդյան Արաբիան մեղադրվում է սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունների փորձի ֆինանսավորման մեջ

©TamaraBeckwith/Rex Features

Սաուդյան Արաբիայի դեսպանատունը ֆինանսավորել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչությունների փորձը: Այսպիսի մեղադրանք է իր մեջ պարունակում ողբերգության մոտ 1400 զոհերի անունից Նյու Յորքի Մանհեթենի շրջանում դաշնային դատարան  ներկայացրած հավաքական հայցը, փոխանցում է New York Post-ը:

«Մենք վաղուց էինք պնդում, որ «Ալ Քաիդայի» և Սաուդյան Արաբիայի կառավարությունում կրոնական տարրերի միջև երկարատև և սերտ հարաբերություններեն եղել»,- հայտարարել է հայցվորների առաջատար փաստաբան Շոն Քարթերը` նշելով, որ նման եզրակացության օգտին լրացուցիչ վկայություններ են ներկայացվել:

Հղում կատարելով ՀԴԲ-ի փաստաթղթերին՝ հայցվորները պնդում են, որ ԱՄՆ-ում որպես ուսանողներ գտնվող սաուդյան հպատակներ Մոհամմեդ ալ Քուդհաեյնը և Հանդան ալ Շալավին իրականում «պատկանում էին թագավորության գործակալական ցանցին»:  

Նրանք Աֆղանստանում` ահաբեկիչների ընդհատակյա ճամբարներում, նախապատրաստվել են սեպտեմբերի 11-ի ահաբեկչություններն իրագործողների հետ միաժամանակ, իսկ Արիզոնայում գտնվելիս կապ են հաստատել  ապագա առևանգողներից մեկի, ինչպես նաև Ուսամա բեն Լադենի վստահված անձի հետ, որն այժմ ԱՄՆ Գուանտանամոյի հատուկ բանտում է:

Նրանց խոսքով` երկուսն էլ աշխատել և ստացել են գումար Սաուդյան կառավարությունից: Քուդհաեյնը աշխատելիս է եղել Իսլամական գործերի նախարարությունում:  Շալավին նույնպես «Սաուդյան կառավարության երկարամյա աշխատակից» էր: Զույգը «հաճախակի շփում» է ունեցել սաուդացի պաշտոնյաների հետ ԱՄՆ-ում եղած ժամանակ:  

Նշվում է նաև, որ 1999 թվականի նոյեմբերին 2-ին Քուդհաեյնը և Շալավին America West ավիաընկերության  Ֆինիքսից դեպի Վաշինգտոն չվերթի տոմսեր գնելով՝ թռիչքի ընթացքում մի քանի անգամ փորձել են օդաչուի խցիկ թափանցել: Նրանց հանձնարարված է եղել, չբացահայտվելով, ստուգել ԱՄՆ-ում ներքին չվերթների անվտանգության համակարգը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    9 C°
     
    20°  11° 
    08.05.2024
    22°  11° 
    09.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: