ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բակո Սահակյանն այցելել է Թալիշ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 10-ին այցելել է Մարտակերտի շրջանի Ալաշան տեղամաս և Թալիշ գյուղ:

Նախագահը ծանոթացել է գյուղում իրականացվող աշխատանքներին, հանդիպել բնակիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են թալիշցիների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանն ուղղված ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր:

Այնուհետև Բակո Սահակյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն ու համապատասխան հանձնարարականներ տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահին ուղեկցում էին վարչապետի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնական կայքէջից:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 82%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    16 C°
     
    22°  12° 
    04.05.2024
    21°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: