ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լապշինը կտրականապես հերքում է ինքնասպանության փորձի մասին լուրը

totpi.com

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը բանտից ազատվելուց հետո առաջին անգամ գրառում է կատարել, որում, ինչպես փոխանցում է Արցախպրեսը, մասնավորապես ասվում է.

«Ընկերներ, ողջույն բոլորիդ: Մենք դեռ շատ կշփվենք ու կքննարկենք ինչպես Ադրբեջանում ինձ հետ տեղի ունեցածը, այնպես էլ ճամփորդություններն ու կյանքի ուղիները: Հիմա, երբ ադրբեջանական դժոխքն անցյալում է, իսկ ես այս տողերը գրում եմ Հայֆայի Հոֆ Քարմել ծովափից, պարտավոր եմ պարզաբանել հետևյալը.

  1. Հստակ կերպով հերքում եմ ադրբեջանական պաշտոնական այն սուտը, թե ես փորձել եմ ինքնասպանություն գործել Բաքվի բանտում 10.09.17-ին: Նախագահ Ալիևը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, մարդասիրություն է ցուցաբերել և խղճացել ինքնասպանին ու ներում է շնորհել ինքնասպանության առասպելական փորձից հետո:
  2. Փաստերով՝ 2017թ-ի սեպտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը, երբ արդեն պատրաստվում էի քնել Բաքվի համար 10 բանտի իմ խցում, հանկարծ դռան բանալի ձայնը լսվեց, և դուռը մի փոքր բացվեց: Ես մեջքով էի պարկած դեպի դուռը և չհասցրեցի նույնիսկ վեր կենալ, երբ ինչ որ կերպարներ բռնեցին վզիցս, ձեռքերիցս և մի քանի հարվածներ հասցրեցին կողերիս: Դրանից ավելի ես ոչինչ չեմ հիշում: Հաջորդ հիշողությունն արդեն Բաքվի կենտրոնական վերակենդանացման կլինիկայից էր, որտեղ ես պառկած էի՝ միացված սարքավորումների, կաթիլայինի և թթվածնային դիմակով: Կոտրել էին նաև երկու ատամներս, իսկ ողջ մեջքիս ու կողերիս վրա հեմատոմաներ էին:
  3. Կարծում եմ, որ մարդասպաններին կամ վախեցրել են, կամ էլ նպատակն Ադրբեջանում Ալիևի իշխանության վարկաբեկումն էր: Իմ մահը Բաքվի բանտում ձեռք կտար նախագահ Ալիևի մերձավոր շրջապատից մի շարք դեմքերի, ովքեր միանշանակորեն կարծում են, որ նրա հանգստի անցնելու ժամանակն է: Ընդգծեմ, որ սա իմ տարբերակն է, թեկուզև հիմնված է նաև արտասահմանում ապրող մի շարք ադրբեջանցի լրագրողների ու դեմոկրատական ընդդիմության մտքերի վրա, իսկ նրանք ստիպված են իրենց հայրենիքից հեռու բնակվել:
  4. Երեկ համալիր ստուգում էի անցնում Թել-Ավիվի «Շիբա» կլինիկայում: Բժիշկներն ընդգծեցին, որ որոշ վնասվածքների բնույթն ավելի շուտ հիշեցնում է ֆիզիկական բռնություն, այլ ոչ թե ինքնասպանության փորձ: Բժիշկներն ուշադրություն հրավիրեցին աջ ուսի կողմից վզին մոտ խեղդելու փորձի հետքի վրա, որը բնորոշ չէ ինքնասպանությանը, քանի որ կախվելու փորձի դեպքում նման հետք կարող է լինել ականջի մոտ: Եվ ընդհանրապես, ինչու՞ ես պետք է «ինքնասպանվեի» իմ մոր ծննդյան օրը՝ 10,09-ին, այն էլ տուն արտահանձնման բանակցությունների ավարտական փուլում: Պատմությունը կարված է սպիտակ թելերով:

Այս թեմային դեռ կվերադառնանք, իսկ հիմա ես գնում եմ զբոսանքի: Պետք է կարգավորվեմ: Ադրբեջանցի բժիշկներն ինձ իրենց դեղանյութերի այնպիսի չափ են տվել, որ նույնիսկ 3 օր անց այնպիսի տպավորություն է, որ թմրանյութերի ազդեցության տակ եմ: Դժվարությամբ եմ սնունդ ընդունում, երեկ ընդհանրապես կաթիլային սնունցում եմ ստացել»:

Հետգրության մեջ էլ բլոգերը նշել է, որ նոր թեգ է պատրաստվում օգտագործել՝ Азеробеспредел: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: