ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Նոր Ալիք 2017»-ի հայ հաղթողներին դիմավորեցին զուռնա-դհոլով

Artsakhpress.am

«Նոր Ալիք 2017»-ում առաջին և երկրորդ հորիզոնականը զբաղեցրած Էռնա Միրն ու Սյուզաննա Մելքոնյանն ժամանեցին Երևան։ Աղջիկներին օդանավակայանում դիմավորցին զուռնա-դհոլով, փոխանցում է Արցախպրեսը:

«Իրականում շատ դժվար էր, բայց ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց դա անել։ Դժվար էր այդ պատասխանատվությամբ բարձրանալ բեմ, երբ ամբողջ ազգը մեր կողքին էր, հիմա շատ հուզված եմ։ Այս մրցույթը մեզ տվեց շատ մեծ հարթակ ապագայի համար, սա շատ մեծ դպրոց էր։ Հավատացեք՝ շատ դժվար էր, երբ մեզ գնահատում էին այնպիսի մարդիկ, որոնք իրենց գործունեությունը սկսել են այն ժամանակ, երբ մենք դեռ չէինք էլ ծնվել։ Բայց իրենց հետ շփվելիս ու այդ բեմում մեր երկիրը ներկայացնելով՝ շատ մեծ փորձ ենք ձեռք բերել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյուզաննա Մելքոնյանը։

Ուզբեկստանի և Մոլդովայի հետ առաջին հորիզոնականը կիսող էռնա Միրզոյանն էլ հավելեց. «Համաձայն եմ Սյուզաննայի հետ։ Իսկապես դժվար էր այդ ամենը, բայց ես այս րոպեից սկսած արդեն կարոտում եմ այդ բոլոր դժվարությունները։ Ամեն ինչ շատ լավ էր, դրական էմոցիաներով ենք վերադարձել։ Թե՛ աշխատանքից, թե՛ մարդկանց հետ շփվելուց հաճույք էինք ստանում։ Ես արդեն զգում էի, որ մեծանում եմ։ Շատ ուրախ եմ, որ ես և Սյուզաննան բռնել ենք այդ ալիքը և Հայաստան վերադարձել հաղթանակով»։

 

 

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: