ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայերը միմյանցից նեղանալու իրավունք չունեն. վարչապետ

Հայերը իրավունք չունեն հուսալքվելու, հիասթափվելու, ձեռքները ծալելու և նեղացած կեցվածք ընդունելու մեկը մյուսի նկատմամբ:  Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջից` այս մասին սեպտեմբերի 19-ին Երևանում ընթացող Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ ելույթ ունենալիս ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:

«Դա ուղղակի անտրամաբանական է և անհեռանկարային: Եթե նույնիսկ ամենքս չունենք մեղքի մեր բաժինը, ապա ամենքս ունենք այն ավելին, որ կարող ենք անել:
Մենք պետք է մեջքներս ուղղենք և միասին շարունակենք այն գործը, որը սկսել ենք՝ կառուցելու այն երկիրը, որի մասին մենք բոլորս երազում ենք, երկիր, որ ամեն օր արթնանում է մի նոր բան կառուցելու, զարգացնելու, ավելացնելու՝ իր գերագույն արժեքի՝ մարդու համար:

Մեզ պետք է առաջադեմ և զարգացած երկիր, որը կունենա ձգողական ուժ, որը միգրացիոն հոսքերը կդնի դրական հունի մեջ, իսկ Հայաստանից դուրս հնարավորինս կդիմադրի ցավալի երևույթին, ինչպիսին համայնքից մեկուսացումն է, ասել է թե՝ «արտագաղթը սփյուռքից»»,- ասել է վարչապետը:
Նրա խոսքով` այս ճանապարհին պետք է լինել ռեալիստ, անկեղծ և կառուցողական, ազատվել բոլոր տեսակի իլյուզիաներից, պետք է հստակ և անկեղծորեն գնահատել թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի ակնկալիքներն ու իրականությունը:

«Պետք է պայմանավորվենք մեր հետագա քայլերի և ապագայի պատկերացումների վերաբերյալ, գնահատենք մեր թերությունները, լավատեսորեն նայենք առաջ, տրամադրվենք և համառ գործենք», ասել է Կարապետյանը: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: