ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նոր Apple Watch-ը լուրջ խնդիր ունի

Apple Inc ընկերությունը խոստովանել է, որ նոր Apple Watch-ը լուրջ խնդիր ունի։ Այն կապված է առանց iPhone-ի հեռախոսազանգեր կատարելու և տվյալների հասանելիությունն ապահովելու հետ։  Այս մասին հայտնում է Reuters-ը։

Այս գործառույթները, սակայն, նոր «խելացի» ժամացույցի հիմնական առավելությունն են, որոնք ներկայացվել են, որպես զգալի առաջընթաց։ Իսկզբանե ոլորտի մի շարք վերլուծաբաններ թերահավատորեն էին վերաբերվել նորարարությանը՝ նշելով, որ Wi-Fi-ի հետ կապված խափանումներն օգտատերերի համար լուրջ խնդիրներ կառաջացնեն:

Ի տարբերություն նախորդ մոդելների՝ Watch Series 3 ժամացույցում ներդրված է կապի բջջային ցանց: Սակայն Apple-ի ներկայացուցիչները ընդունել են, որ նորույթը կարող է խնդիրների բախվել, օրինակ, հյուրանոցներում կամ սրճարաններում Wi-Fi-ի բաց ցանցերին միանալու փորձի ժամանակ:

Apple-ի խոսնակ Էմի Բեսիթը հայտնել է, որ  ընկերությունն այժմ աշխատում է թերությունը վերացնելու ուղղությամբ:




Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 20%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    27 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: