ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սեպտեմբերի 30-ին Երևանում կբացվի երիտասարդ նկարչուհի Մարիամ Գալստյանի ցուցահանդեսը

http://iravunk.com/

Սեպտեմբերի 30-ին «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում Գևորգ Գրիգորյանի (Ջոտտո) արվեստանոց–թանգարանում կբացվի նկարչուհի Մարիամ Գալստյանի անհատական ցուցահանդեսը` «Ներքին բնություն» խորագրով:

Ցուցահանդեսին կներկայացվեն Մարիամ Գալստյանի ինքնադիմանկարները, նատյուրմորտներ և գրաֆիկական ոմպոզիցիաներ՝ խառը տեխնիկայով (թուղթ, տուշ, պաստել, ակրիլ, գուաշ):

Մարիամ Գալստյանը ծնվել է 1990-ին` Մարտունու շրջանում: Սովորել է Երևանի Գեղարվեստի Ակադեմիայի Գրաֆիկայի բաժնում: Նկարում է փոքր տարիքից։

Սա Մարիամի երրորդ  անհատական ցուցահանդեսն է։ Առաջին անհատական ցուցահանդեսը տեղի ունեցել 1999թ., երբ նկարչուհին 9 տարեկան էր՝ Մարտունու պատկերասրահում, իսկ երկրորդը 2014թ-ին՝ Գեղագիտության ազգային կենտրոնում։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: