ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Լեհաստանը մտադիր է խորացնել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ. ԱԳ փոխնախարար

Լեհաստանը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու մեջ: Այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Բարտոշ Ցիխոցկին:

«Մենք դժգոհ ենք տնտեսական հարաբերությունների այսօրվա մակարդակով, վստահ ենք, որ միասին ավելին կարող ենք անել: Լեհական տնտեսությունը բավականին դինամիկ է զարգանում: Մենք ի վիճակի ենք ավելի շատ արտահանելու և ավելի շատ ներդրումներ կատարելու», - հայտարարել է դիվանագետը՝ ընդգծելով, որ լեհական կողմի համար կարևոր է հասկանալ ինչ ոլորտներում  և ինչ պայմաններով է դա հետաքրքրում հայկական կողմին: 

«Օրինակ՝ գյուղատնտեսությունը Լեհաստանի տնտեսության ամենաուժեղ ոլորտն է: Մենք մրցակցում ենք այս ոլորտում ԵԱՏՄ խոշորագույն արտադրողների հետ» - նշել է փոխնախարարը՝ հավելելով, որ Վարշավան հետաքրքված է նաև պաշտպանության և պետական կառավարման ոլորտներում համագործակցությամբ:

«Ձեր գրպաններում և պայուսակներում Լեհաստանի մի մասն է՝ ձեր անձնագրերը և նույնականացման փաստաթղթերը արդատրված են Լեհաստանում: Մենք հետաքրքրված ենք  այդ համագործակցությամբ շարունակելությամբ և նման ծառայությունների համար մրցույթներում նոր հաղթանակներով», - հավելել է Ցիխոցկին:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 72%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    23°  12° 
    05.05.2024
    21°  12° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: