ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վիգեն Սարգսյանն ամփոփում է պաշտոնավարման մեկ տարին

mil.am

ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ամփոփում է ՊՆ-ի վերջին մեկ տարվա գործունեությունը:

«Այս տարին գերծանրաբեռնված էր ու գերհագեցած էր միջոցառումներով», ասաց նախարարը՝ առանձնահատուկ կարևորություն տալով «Ազգ-բանակ» խորհրդաժողով-ցուցահանդեսին:

«Զինված ուժերի առաջնային խնդիրն այս տարվա ընթացքում շարունակել է մնալ ԶՈւ մարտունակության հետևողական բարձրացումը, այստեղ ունենք 3 ուղղություն, որոնցից առաջինը զենքի, սպառազինության, զինամթերքի խելամիտ ձեռքբերումներն ու մարտական ծառայության մեջ ներդնելն է: Երկրորդը՝  զորքի մարտական պատրաստվածության շարունակական բարձրացումն է, և երրորդը՝ պաշտպանության ոլորտում կառավարման արդյունավետության հետևողական բարձրացումն է»,-ասաց նախարարը:

Նա նաև հայտարարեց, որ առաջիկայում պլանավորվում է խոշոր զորամասերում Թումո կենտրոնների բացում:

Նրա խոսքով, տարին եղել է շատ ինտենսիվ նաև պաշտոնական այցերի տեսանկյունից, կատարվել են այցեր ՌԴ, Վրաստան, Իրան, որտեղ ԶՈւ հետ կապված տարբեր խնդիրներ են առկա՝ կապված մատակարարման, տարանցման, փոխգործակցության հետ:

Նա նաև շեշտեց. «Պաշտպանության նախարարությանը հաջողվել է գնումների համար ծախսերի 10 տոկոսը տնտեսել դրանց կարգավորման շնորհիվ: Խնայված միջոցները կուղղվեն պաշտպանությանը: Բանակի մատակարարները պետք է վստահ լինեն, որ գործում են մրցակցային հավասար պայմաններում, իսկ մենք պետք է վստահ լինենք արտադրանքի որակի հարցում»:

«Մենք տարվա ընթացքում Հայաստանի զինված ուժերը համալրել ենք հայկական արտադրանքով և շարունակում ենք նոր թափով առաջ շարժվել այս ուղղությամբ»-ընդգծեց Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը համոզված է, որ նման տեմպերով շարունակելու դեպքում Հայաստանը կկարողանա նաև ռազմաարդյունաբերական համալիրի արտահանում իրականացնել, ինչն էլ կնպաստի այդ ճյուղը երկրի տնտեսության շարժիչ ուժերից մեկը դարձնելու համար:

Վիգեն Սարգսյանը նաև ասաց, որ «ունենք այնպիսի բաներ, որոնք շատ առաջադեմ են և որոնցով կարող ենք հպարտանալ»՝ նկատի ունենալով տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի և բանակի համագործակցությունը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    25.12.2024
       
    26.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: