ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է Լաս Վեգասի հրաձիգի ինքնությունը

Reuters

ԱՄՆ Ոստիկանությունը հայտարարել է, որ Լաս Վեգասի բնակիչների ուղղությամբ կրակ բացած հրաձիգը տեղի բնակիչ 64-ամյա Սթիվեն Պադոկն է, փոխանցում է BBC-ն:

Պադոկն ապրել է Նևադա նահանգի Մեսքիթ քաղաքում: Ոստիկանության աշխատակիցները նրա համարում 10 հրացան են գտել, բայց ինչպես և երբ են դրանք այդտեղ հայտնվել, դեռևս հայտնի չէ: Ոստիկանությունը հայտնել է, որ Պադոկը կարող էր Mandalay Bay հյուրանոցում լինել սեպտեմբերի 28-ից:

Նշվում է, որ Պադոկը մինչև թոշակի անցնելը հաշվապահ է աշխատել: Նա թեթև շարժիչով ինքնաթիռների վարման լիցենզիա է ունեցել և երկու ինքնաթիռի սեփականատեր է եղել, հաղորդել է ոստիկանությունը:

 «Մենք չենք կարող պատկերացնել, թե ինչու Սթիվենը նման բան արեց»,- ոստիկանությանը հայտնել է Պադոկի եղբայրը: Նա նաև նշել է, որ իրենց հայրը բանկեր է թալանել ժամանակին և եղել է ՀԴԲ ամենավտանգավոր հանցագործների ցուցակում:

Հիշեցնենք, որ  Քանթրի երաժշտության փառատոնում հրաձգության հետևանքով առնվազն 58 մարդ սպանվել է, մոտ 500-ը`հոսպիտալացվել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    9 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: