ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ավակովը պետական հեղաշրջո՞ւմ է ծրագրում

unian.net

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի և ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի միջև տարաձայնություններ կան Պորոշենոկյի նախագահ ընտրվելու առաջին իսկ օրից: Այս մասին ICTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է նախարարի խորհրդական, պատգամավոր Անտոն Գերաշենկոն:

Տարաձայնությունների պատճառը, պատգամավորի խոսքերով, ազգային անվտանգության և հանցագործությունների հետաքննություններին առնչվող հարցերում կողմերի մոտեցումների տարբերությունն է:

«Նախագահը ցանկանում էր իրավապահ մարմինների նկատմամբ ողջ իշխանությունը կենտրոնացնել իր ձեռքում», - նշել է Գերաշենկոն՝ հավելելով, որ Ավակով դա շատ վտանգավոր նախադեպ է համարում:

Ավելի վաղ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության օպերատիվ հրամանատարության հրամանատարի ղեկավարի տեղակալ Էդուարդ Բասուրինը նշել էր, որ Ուկրաինայի ՆԳ նախարարն իր հրաժարականի դեպքում պետական հեղաշրջում է ծրագրում:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: