ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիա-ԵՄ հարաբերությունները երեկ և այսօր

Dimitris Rapidis

Օրերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիան այլևս ԵՄ անդամակցության կարիք չունի:

Նրա խոսքով, ԵՄ մի շարք  ծրագրերի իրականացման համար վերջինիս անհրաժեշտ է Թուրքիայի  անդամակցությունը այդ կառույցին: «Մենք պատրաստ ենք աջակցել նման նախաձեռնություններին և նպաստել Եվրոպայի ապագա զարգացմանը: Բայց եթե ԵՄ-ն ընտրի այլ ճանապարհ, դա խնդիր չէ: Թուրքիան ոչինչ չի կորցնի և կշարունակի իր սեփական ճանապարհը» - ասել է Էրդողանը`ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Չնայած նա նշել է, որ Թուրքիան այլևս ԵՄ-ին անդամակցելու կարիք չունի, նաև չի պատրաստվում իր նախաձեռնությամբ վերջ դնել անդամակցության բանակցություններին:

Իր հերթին Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ին անդամակցելու համար Թուրքիայի քաղաքացիների շրջանում լուրջ մտավախություն կա:

«Թուրք ժողովրդի վստահությունը ԵՄ-ին անդամակցելու գաղափարին լրջորեն նվազել է: Մենք դեմ ենք Եվրոպայում երկակի ստանդարտներին: Մենք ունենք մեր սեփական անվտանգության հարցերը, որոնք ինքներս կիրականացնենք: Եվրամիության կողմից մեզ վեց պահանջ է ներկայացվել, մենք բոլորը կատարել ենք: Սակայն հիմա Եվրամիությունը հանկարծ սկսեց խոսել այլ բաների մասին», - ասել է Չավուշօղլուն:

Նա հավելել է, որ Թուրքիան պատրաստ է աշխատել ԵՄ-ին անդամակցելու հարցում, սակայն ԵՄ-ն պետք է առաջին քայլն անի:

Եվ նման հայտարարություն արվում է այն դեպքում, երբ 2017թ. ապրիլին Թուրքիայի արտգործնախարարը հայտարարեց, որ ԵՄ-ին անդամակցությունը մնում է իրենց ռազմավարական գերակայությունը:

Իսկ ահա Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռեևսկին օրերս կարծիք էր հայտնել, որ թե’ Անկարայում, թե’ Բրյուսելում արդեն հոգնել են այս թեմայից:

«Թուրքերն արդեն իրենք էլ չեն ձգտում Եվրոպական միությանը, նրանք հոգնել են տարիներով ձգվող այն հարցից: Արդեն 50 տարի է» - ասել է Վիկտոր Նադեին-Ռաևսկին, գրում է ՌԻԱ Նովոստին:

Այս մասին են փաստում նաև 2017թ. հունիսին Անադոլու գործակալության կողմից հրապարակված  տվյալները, համաձայն որոնց ԵՄ-ին անդամակցելու փաստին սկսել է Թուրքիայի բնակչության ավելի քիչ մասը հավատալ:

Ըստ գործակալության հայտնած տվյալների, եթե 2000թ. թուրք հասարակության վստահության մակարդակը Եվրամիության նկատմամբ գերազանցում էր 70%, ապա 2010թ. այդ ցուցանիշը նվազեց մինչև 42%: 2015 թվականին Եվրամիության նկատմամբ վստահությունը կրկին բարձրացավ մինչև 65%, իսկ 2016 թվականին հերթական անկումը տեղի ունեցավ՝ հասնելով 46%-ի:

Նույնիսկ բանակը, որն ավանդաբար անվերապահորեն աջակցել է երկրի բոլոր արևմտամետ ձեռնարկումներին, այսօր այս հարցում միակարծիք չէ: Նրա ղեկավարությունը մտավախություն ունի, թե անդամակցելով ԵՄ-ին՝ Թուրքիան ստիպված կլինի սահմանափակել զինվորականների ղեկավար դերակատարումը երկրի քաղաքական կյանքում:

Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերությունները հատկապես վատթարացան 2016թ. Թուրքիայում զինված հեղաշրջման փորձից հետո: Եվրամիությունը քննադատեց Թուրքիայի իշխանություններին՝ կատարված զանգվածային ձերբակալությունների համար և դադարեցրեց Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության բանակցային փաստաթղթի նոր գլուխների բացման նախապատրաստական աշխատանքները:

Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումները և ամենաբարձր մակարդակով հնչող տարաբնույթ հայտարարությունները կարծես թե ԵՄ համար ավելի պարզորոշ են դարձնում  այն տարբերությունները, որոնք գոյություն ունեն այդ կառույցի և Թուրքիայի միջև: 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: