ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արցախը և Կալիֆորնիան խորացնում են խորհրդարանական կապերը

Հոկտեմբերի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովում ընդունել են ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին նահանգային Սենատի անդամ Սքոթ Ուլիքը, Ասամբլեայի անդամներ Ադրին Նազարյանը, Դանթե Աքոստան, Լորա Ֆրիդմանը, Մարք Լևինը, հայտնում են Արցախի Ազգային Ժողովի պաշտոնական կայքից:

Պատվիրակությանը ուղեկցում էին ամերկահայ համայնքի ներկայացուցիչներ:

Հյուրերին իր աշխատասենյակում ողջունել է Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և ընդգծել Կալիֆորնիա - Արցախի Հանրապետություն առանձնահատուկ բարեկամական հարաբերությունների և տարբեր մակարդակի պատվիրակությունների հետ ավանդույթ դարձած հանդիպումների կարևորությունը: Անդրադառնալով Կալիֆորնիայի կողմից Արցախի Հանրապետության անկախության ճանաչմանը՝ խորհրդարանի նախագահը նշել է.  

«Համոզված եմ, որ այդ որոշման հիմքում եղել է Կալիֆորնիայի ժողովրդի և անձամբ ձեր հարգանքը ազատության համար Արցախի ժողովրդի պայքարի, անկախության ճանապարհին գրանցած հաջողությունների և տարածաշրջանում խաղաղություն պահպանելու հարցում նրա ունեցած դերի հանդեպ»:

Այնուհետև ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել պատվիրակության հանդիպումը խորհրդարանի խմբակցությունների պատասխանատուների հետ, որի ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել 2016 թվականի ապրիլից հետո Արցախում առկա իրավիճակի, տարածաշրջանի անվտանգության ուղղությամբ իրականացվող աշխատանքների, տարբեր ոլորտներում գործնական կապերի, մասնավորապես կրթական համակարգում հնարավոր համագործակցության հարցերի շուրջ: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու  համայքների մակարդակով ձևավորված փոխգործակցությունը:

Խորհրդարանում կայացած հանդիպումներին մասնակցել են ԱԺ նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը և ԱՀ ԱԳ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը:

Տեղեկացնենք, որ ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Սենատը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և  Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը  ճանաչող բանաձև է ընդունել 2014 թվականի օգոստոսի 28-ին:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: