ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բացառիկ հարցազրույց Լևոն Արոնյանի հետ. Հանրային Ռադիո

champord.am

Աշխարհի կրկնակի գավաթակիր Լևոն Արոնյանը բացառիկ հարցազրույց է տվել Հանրային Ռադիոյին:

– Բարձր մակարդակի շախմատային խաղն իր հետ սարսափելի լարվածություն է բերում: Ինչպե՞ս եք հաղթահարում այդ լարվածությունը:

– Շատ հետաքրքիր հարց է: Եթե կարողանայի հաղթահարել, երևի թե սխալներ չէի անի (ծիծաղում է,-խմբ.): Այդ իսկ պատճառով էլ շատ խաղացողներ տարբեր մեթոդներ են կիրառում: Ես հասկացել եմ իմ էությունը. ֆիզիկապես լավ վիճակում՝ ես լարվածությունն ավելի հեշտ եմ հաղթահարում: Ինձ համար շատ կարևոր է մարզավիճակը, ամեն օր փորձում եմ մարզվել:

 – Լարվածության տեսակետից կուզենայի ևս մեկ հարց տալ, որը, համոզված եմ, հետաքրքրում է բազմաթիվ շախմատասերների: Դուք խաղում եք նաև ադրբեջանցի շախմատիստների հետ: Նման դեպքերում  լրացուցիչ լարվածություն զգո՞ւմ եք:

 - Իմ շախմատային ճանապարհի սկզբնամասում ադրբեջանցի շախմատիստների հետ խաղը երևի թե բերում էր լրացուցիչ լարվածության, բայց այս պահին լարվածություն չեմ զգում, փորձում եմ հաղթահարել: Երբ շատ ես մտածում, որ անպայման պետք է լավ խաղաս, հաճախ հակառակն է ստացվում:

– Իսկ նույն լարվածությունն իրենք իրենց վրա չե՞ն զգում:

– Ժամանակին կար: Մի պատմություն կպատմեմ, բայց անուններ չեմ տա: 2003թ. թե 2004թ. Եվրոպայի առաջնությունում էի խաղում, և գիշերը մեկ անց կես ինձ զանգահարեց ադրբեջանցի խաղացողներից մեկի հայրը: Նա խնդրեց, որ հաջորդ օրը իմ և իր որդու միջև կայանալիք խաղն ավարտվի ոչ-ոքի, քանի որ նրանց համար դա կարևոր էր: Ես մերժեցի խնդրանքը, քանի որ չեմ սիրում այդպիսի բաներ: Հաջորդ օրը պարտիան շատ վատ գնաց ինձ համար, պարտության եզրին էի, բայց արդյունքում ոչ-ոքի գրանցվեց (ծիծաղում է,-խմբ.):

– Հարցազրույցներից մեկում ասել եք. «Երբ խաղում ես նորմալ մարդու, նորմալ շախմատիստի հետ, ապա խաղի ընթացքում նորմալ հարաբերություններ են ձևավորվում: Բայց եթե հակառակորդը փորձում է քեզ հունից հանել, իրեն դրսևորում է ոչ մարզական ձևով, բնականաբար դա իր հետ բերում է «ուղեբեռ», որն էլ իրեն զգացնել է տալիս»: Ինչիպի՞սի հնարքներ են օգտագործել Ձեր դեմ:

– Շատ է եղել: Իսրայելից մի շախմատիստ կա (ոչ առաջատարներից), խաղի ժամանակ թեյ էր խմում և թեյի փաթեթը հանելուց մատներով սեղմում էր, որից հետո քայլ էր անում (ծիծաղում է, –խմբ.): Պարտիայի ժամանակ ինձ մոտեցավ Ալեքսանդր Գրիշչուկը, ում հետ մոտ եմ, և ասաց. «Լևոն, խաղը հավանաբար հաղթելու ես, բայց կարո՞ղ ես մի ձև գտնել և ձեռքը չսեղմել»: Լինում են տարբեր բաներ: Նույնիսկ առաջատար խաղացողների հետ խաղերում եղել է, երբ փորձել են կատարած քայլը հետ վերցնել: Օրինակ՝ Նակամուրան, Կարլսենը: Երկու դեպքում էլ մրցավարին կանչել եմ: Նրանք շարունակում էին հերքել, բայց մրցավարները հաստատեցին իմ ասածը: Նրանք էլ գիտեին, որ նկարահանող սարքեր կան, և ի վերջո խոստովանեցին: Շախմատը շատ արդար խաղ է: Կապ չունի` շուրջբոլորն ինչ է կատարվում, եթե ուժեղ ես՝ կհաղթես: Տեսեք, թե ուրիշ մարզաձևերում որքան մեծ է դատավորի դերը: Շախմատում ռեյտինգն ամենաօբյեկտիվ բանն է, եթե դու լավ ես խաղում, քո ռեյտինգը բարձր է, եթե այդ պահին վատ ես խաղում, հետևաբար ռեյտինգը ցածր է, ինչը շատ դրական է:

– Վերադառնալով Ձեր նախորդ հարցազրույցներին, կարդամ մի հատված. «Մինչև հասարակական կարծիքի կամ անցյալի շախմատիստներից որևէ մեկի հետ, նրանց հասկացությունների հետ կոնֆլիկտի մեջ չմտնես, մեծ շախմատիստ չես կարող դառնալ»: Հասարակական կարծիքի հետ Ձեր կոնֆլիկտը ո՞րն է:

– Երբ ես գրոսմայստեր դարձա, արդեն 19 տարեկան էի: Ինձ շատերն ասացին` «Դե, եթե դեռևս 50 կամ 100 լավագույն շախմատիստների ցանկում չես, մինչև 20 տարեկան չես հասնի, արդեն այդքան հնարավորություններ չես ունենա»: Ես նրանց ապացուցեցի, որ տարիքն այդքան մեծ կապ չունի:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    25 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: