ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ կոչ է արել Ադրբեջանին հանել ՄԻԵԴ-ից

KarabakhİNFO.com

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) բյուրոն կոչ է անում հնարավորինս շուտ Ադրբեջանին հանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կազմից, քանի որ այդ երկիրը չի կատարում դատարանի որոշումները, փոխանցում է NEWS.am-ը:

ԵԽԽՎ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ Ադրբեջանը շարունակում է չկատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավճիռը «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով՝ Վեհաժողովի բյուրոն կոչ է անում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի Բարձր պայմանավորվող կողմերին հնարավորինս շուտ կիրառել Կոնվենցիայի 46.4-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգը, որը ենթադրում է Ադրբեջանը բացառել ՄԻԵԴ-ից:

Հիշեցնենք, որ Իլգար Մամեդովը մեղադրվել է 2013 թվականի հունվարին Իսմաիլիի անկարգությունները կազմակերպելու համար եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման: 2014թ. ՄԻԵԴ-ը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել նրան: Մինչ օրս Ադրբեջանը չի իրականացրել ՄԻԵԴ-ի այդ որոշումը: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: