ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 997,1 դրամ ԱՐԾԱԹ - 265,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 527,94 դրամ

ԱՄՆ-ից նեղացած Թուրքիան կամ վերջինիս չարդարացված սպասելիքները

RT.com

Կարևոր դաշնակիցներ համավող Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում նկատվող լարվածությունը շարունակում է մնալ միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում: Թեպետ շատ քաղաքական մեկնաբաններ երկու դաշնակիցների հարաբերություններում առկա ներկայիս լարվածությունը լուրջ խոչընդոտ են համարում ԱՄՆ-Թուրքիա հետագա համագործակցության համար, հաշվի առնելով երկու երկների միջև առկա փոխշահավետ տնտեսական և ռազմական հարաբերությունները, պետք է ենթադրել, որ երկարաժամկետ կտրվածքում ներկայիս լարվածությունը դժվար թե լուրջ հետևանքներ ունենա: Կողմերը հարաբերություններում առկա լարվածությունը հաղթահարելու պատրաստակամության մասին է խոսում նաև այն, որ այս շաբաթ տեղի ունեցավ ԱՄՆ պատվիրակության այցն Թուրքիա: Այցի արդյունքների վերաբերյալ, որը գլխավորում էր ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալի օգնական Ջոնաթան Քոենը, մամուլում դեռևս որևէ տեղեկություն չկա:

 Այնուամենայնիվ, ինչո՞վ է բացատրվում երկու երկրների  հարաբերություններում ներկայիս «դիվանագիտական ճգնաժամը»:

Թերևս այստեղ մենք գործ ունենք ամբողջ աշխարհից նեղացած Թուրքիայի նախագահի չիրականացված ակնկալիքների հետ: ԱՄՆ ներկայիս Նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո շատերը թուրք-ամերիկյան հարաբերություններում «երկարաժամկետ մեղրամիս» էին ակնկալում: Իր նման ակնակալիքներով առաջին հերթին աչքի էր ընկնում հենց Թուրքիայի նախագահը, ով Թրամփի ընտրությունից հետո շտապեց առաջիններից մեկը շնորհավորել ԱՄՆ նորընտիր նախագահին, չնայած շատ այլ երկրների շոկային արձագանքին:

Չնայած սեպտեմբերին կայացած Էրդողան-Թրամփ առաջին հանդիպումը թվում է թե անցավ բավականին ջերմ մթնոլորտում, կողմերին կարծես թե այդպես էլ չհաձողվեց համաձայնության գալ առկա փշոտ հարցերի շուրջ, ինչպես օրինակ, ԱՄՆ կողմից ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Սիրիայում քրդերի զինումը, ինչպես նաև թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը։ Որից հետո ամբողջ աշխարհից, այդ թվում նաև իր ամերիկյան դաշնակցից, նեղացած Թուրքիան՝ ի դեմս իր նախագահի, սկսեց, որոպես բողոքի ակցիա ձեռբակալել Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին և Թուքրիայում ԱՄՆ քաղաքացիներին: Թուրքիայի նման քայլերը շղթայական արձագանք ստացան այն բանից հետո, երբ ի պատասխան Թուրքիայի քայլերի՝ ԱՄՆ դեսպանատունը Թուրքիայում  ժամանակավորապես դադարեցրեց ոչ-իմիգրացիոն մուտքի վիզաների տրամադրումը, ինչին հաջորդեց Թուրքիայի համարժեք պատասխան քայլը:

Թե որքան կշարունակվի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում նման ճգնաժամը դժվար է ասել: Կողմերն ուղղակի պետք է գան լուծման, որը թույլ կտա երկուսին էլ իր «դեմքը պահել»: Իսկ երկարաժամկետ կտրվածքում երկկողմ հարաբերությունների հետագա վատթարացում դժվար է կանխատեսել: Ինչպես ԱՄՆ փորձագետներից շատերն իրենք են փաստում թուրք-ամերիկյան հարաբերություններն ԱՄՆ համար կարևոր նշանակություն ունեն և դրանք չեն կարող կախված լինել միայն Թուրքիայի ներկայիս նախագահի քմահաճույքից:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 77%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
  14° 
21.11.2017
   
22.11.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: