Թուրքիան և ԱՄՆ-ն շրջանցում են «փշոտ» հարցերը
Այս շաբաթ տեղի ունեցավ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցն ԱՄՆ, որն առաջինն էր ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո: Այցի շրջանակներում քննարկվող հիմնական թեմաներից էին Սիրիայում տիրող իրավիճակը և տարածաշրջանում պայքարն ահաբեկչական կազմավորումների դեմ (այս համատեքստում առկա հիմնական տարաձայնությունն էր ԱՄՆ կողմից ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Սիրիայում քրդերի զինումը), ինչպես նաև թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը։
Հետաքրքրական է նկատել, որ այցի շրջանակներում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ո′չ Թրամփը և ո′չ էլ Էրդողանը չանդրադարձան Թրամփի վարչակարգի վերջին որոշմանը՝ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում զենք մատակարարել Սիրիայում քրդական զինված ուժերին, որոշում, որը Թուրքիայի նախագահն անվանել էլ ԱՄՆ-Թուրքիա «ռազմավարական հարաբերություններին» հակասող քայլ: Փոխարենը երկու երկրների նախագահները շեշտեցին երկու երկրների միջև ձևավորված դաշնակցական հարաբերությունները և միասին ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությունը:
Եթե հրապարակային ելույթում կողմերին հաջողվել է համաձայնության գալ առկա «փշոտ» հարցերը շրջանցելու վերաբերյալ, ապա արդեն իսկ փակ քննարկումներում դժվար թե դա հնարավոր լիներ անել: Դատելով Թրամփի վարչակարգի առ այսօր վարած արտաքին քաղաքականությունից, այն է այլ երկրների հետ երկկողմ հարաբերությունները բերել հստակ պայմանավորվածությունների դաշտ, ակնհայտ է, որ Թրամփի վարչակարգը փորձելու էր տարածաշրջանում իր ՆԱՏՕ դաշնակցի հետ նույնպես ձեռք բերել հստակ պայմանավորվածություններ: Իսկ ինչի՞ շուրջ կարող էին լինել այդ պայմանավորվածությունները:
Դատելով ԱՄՆ նախագահի հանդիպմանը հաջորդող հրապարակային ելույթից՝ կարող ենք փաստել, որ տարածաշրջանում իր ՆԱՏՕ դաշնակցից հիմնական ակնկալիքը եղել է առավել ակտիվ դերակատարություն ստանձնել ահաբեկչության դեմ պայքարում: Այս առումով պատահական չէ, որ ԱՄՆ նախագահն իր ելույթում ընդգծել է Թուրքիայի ժողովրդի դեմ վերջին շրջանում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները (դրանով փորձելով շեշտել, որ տարածաշրջանում ահաբեկչությունը նախևառաջ վտանգ է հենց թուրք ժողովրդի համար) և խոսել Սիրիայում սպանդը կանգնեցնելու հարցում Թուրքիայի՝ «առաջնորդի դեր» ստանձնելու մասին:
Իսկ որո՞նք են եղել Թուրքիայի ակնկալիքներն ԱՄՆ-ից: Դատելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային հայտարարությունից՝ կարող ենք փաստել, որ իրադարձությունների զարգացման այս փուլում Թուրքիան ԱՄՆ-ից ակնկալելու է լիակատար աջակցություն ահաբեկչության դեմ պայքարում: Պատահական չէ, որ ԱՄՆ-ի և Թուրքիայի մեջ արդեն իսկ կա ԱՄՆ-ից Թուրքիա զենքի մատակարարման վերաբերյալ համաձայնություն: Բացի այդ, Էրդողանը Թրամփից ակնկալելու է աչք փակել Էրդողանի վարչակարգի կողմից Թուրիքայում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների և բռնաճնշումների վրա: Այս համատեքստում նույնպես պատահական չէ, որ չնայած ԱՄՆ-ում մարդու իրավունքների պաշտպանների՝ Թրամփին ուղղված հորդորին՝ դատապարտել Թուրքաիայում մարդու իրավունքների ոտնահարումները, իր հրապարակային ելույթում Թրամփն ուղղակի շրջանցեց այդ թեման, իսկ Էրդողանն համարձակվեց խոսել ժողովրդական արժեքների վրա խարսխված իրենց երկկողմ հարաբերությունների մասին:
Ինչ վերաբերում է առկա «փշոտ» հարցերին՝ այն է ԱՄՆ կողմից Սիրիայում քրդերի զինում, Գյուլենի արտահանձնում, ամենայն հավանականությամբ կոնկրետ համաձայնության չգալով կողմերին հաջողվել է ժամանակավորապես հետաձգել դրանց քննարկումը և հետագայում անդրադառնալ այդ հարցերին՝ ելնելով իրավիճակից բխող զարգացումներից: Այլ հարց է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, «իր դեմքը պահելու» համար, շարունակում է և շարունակելու է պարբերաբար բարձրաձայնել այդ հարցերը:
այլ նյութեր այս թեմայով
- Թուրքիան ցանկացած պահի կարող է Սիրիայի տարածքում նոր ռազմական գործողություն սկսել Նա նաև ընդգծել է, որ գործողությունն ուղղված չի լինելու Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ։
- Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան քննարկել են թուրքական օպերացիայի անցկացումը Սիրիայում Լավրենտևի խոսքով՝ ռուսական կողմը փորձել է Անկարային համոզել լուծել խնդիրը խաղաղ ճանապարհով՝ առանց բռնության...
- Ասադի վերջին հնարավորությունը Սակայն այդ փոփոխությունները ոչ միայն բավարար չեղան երկրում ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար, այլ ընդհակառակը,...
- Թուրքիան հարձակվել է Սիրիայի սահմանամերձ բնակավայրերի վրա. ԶԼՄ-ներ Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ու զորք տեղափոխել Սիրիա: «Դեէսկալացիոն գոտի» մտած թուրքական զորամիավորումների...
- Ռուսաստանն ու Չինաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում արգելափակել են Սիրիայի մասին բանաձևը Մոսկվայում ընդգծել են, որ մյուս երկու անցակետերի անհրաժեշտությունը վերացել է, քանի որ «երկրի վրա» իրադրությունը...
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ