ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից կաշառված ևս մի պատգամավոր

pastinfo.am

«Ադրբեջանական լվացքատան» բացահայտումների արդյունքում կաշառված քաղաքական գործիչների շարքը համալրում է գերմանացի պատգամավոր, Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության անդամ, 2009-ից Բունդեսթագի պատգամավոր Կարին Շտրենցը, ով նաև Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ է, փոխանցում է Արցախպրեսը:

Շտրենցը նվազագույնը 15 հազար եվրո էր ստացել Ադրբեջանի շահերը սպասարկող գերմանական լոբբիստական ընկերության կողմից:

Ընկերությունը պատկանում է Քրիստոնեասոցիալական կուսակցությունից նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Էդուարդ Լինթներին, ով 2009թ. ի վեր իր կողմից հիմնադրված «Գերմանաադրբեջանական հարաբերությունների խթանման ընկերություն»-ով  հանդես է գալիս որպես Ադրբեջանի լոբբիստ ու, ըստ բացահայտումների, Ալիևի ընտանիքի կողմից ստացել է ավելի քան 800 հազար եվրո։
Նշվում է, որ Շտրենցը ԵԽԽՎ-ում մշտապես աչքի է ընկել Ադրբեջանին աջակցելով:
Նոր բացահայտումները ցույց են տվել, որ Շտրենցը  նաև «շահերի բախման» կեղծ հայտարարագիր է ներկայացրել Եվրոպայի խորհրդին, ինչպես արել էր նաև բելգիացի պատգամավոր Ալան Դեստեքսը, ով հրաժարական տվեց ԵԽԽՎ-ից ադրբեջանական կապի բացահայտման արդյունքում, մինչդեռ Շտրենցը շարունակում է պաշտոնավարել:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.12.2024
       
    24.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: