ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ադրբեջանում ուսմասվարը պատժել է ուշացած աշակերտին, ինչի հետևանքով վերջինս մահացել է

Haqqin.az

Սումգայիթում ավարտվել է միջնակարգ դպրոցի աշակերտի մահվան մեջ մեղադրվող Ղաֆար Հաջիևի նկատմամբ դատական գործընթացը: Ինչպես հայտնում է NEWS.am-ը ուշացած աշակերտին պատժելու հետևանքով աշակերտը մահացել է։

2013-ի մայիսի 13-ին Ղաֆար Հաջիևը որոշել էր պատժել դասից ուշացած աշակերտներին՝ ստիպելով նրանց վազել մարզադաշտի շուրջ։ Մի քանի շրջան վազելուց հետո աշակերտներից մեկը՝ Ազադ Իլյասովը, վայր էր ընկել։ Նրան առաջին բուժօգնություն էին ցուցաբերել։ Այդուհանդերձ Իլյասովը սրտային անբավարարությունից մահացել էր։

Հաջիևի նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Սումգայիթի քաղաքային դատարանի որոշմամբ՝ Ազադ Իլյասովի մահվան մեջ Ղաֆար Հաջիևի մեղքն ապացուցված չի եղել, և նա արդարացվել է։

Դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել Գերագույն դատարան, որը բավարարել էր դատախազության միջնորդությունը և կասեցրել Վերաքննիչ դատարանի որոշումը։ Նոր վճռի համաձայն՝ Հաջիևը մեղավոր է ճանաչվել և պարտավորվել 500 մանաթ տուգանք վճարել՝ զրկվելով մեկ տարի ղեկավար պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

 

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: