ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սիմոն Մարտիրոսյանը Եվրոպայի չեմպիոն դարձավ նոր ռեկորդով

Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները, հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ չեմպիոնի կոչումը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, որը նաև երկամարտում այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց (433 կգ):

Հայաստանցի մարզիկը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ՝ 186 կգ, անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ, սակայն այնուհետև հաջորդաբար սանձեց նաև 192 և 197 կիլոգրամները: Սիմոնը մրցակցությունից դուրս էր նաև հրում վարժությունում (236 կգ):

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 33%
    Քամի՝ 5,14 կմ/ժ
    21 C°
     
    22°  14° 
    03.05.2024
    20°  12° 
    04.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: