ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Արցախի պաշտպանության նախարար. Եթե նման իրավիճակներ հետագայում կրկնվեն, պատասխանն ավելի ցավոտ է լինելու

Aysor.am

Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: Իր խոսքում նա նշել է, որ այդ լարվածությունը պայմանավորված է Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի խախտմամբ,հաղորդում է «Արցախպրես»-ը:

«Հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է մեր զինծառայողը: Մեր կողմից համարժեք պատասխանը չի ուշացել: Կարծում եմ՝ այս լարվածությունը կապված է հենց դիպուկահարների պատերազմի արդյունքում առաջացած լարվածությունից՝ չնայած հակառակորդը վաղուց այս գործելաոճն է ընտրել»,- ասել է Լևոն Մնացականյանը և հավելել, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմը երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, և երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք:

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի խոսքով՝ այս անգամ հայկական կողմը սադրանքին չի տրվել, սակայն եթե նման իրավիճակներ հետագայում կրկնվեն, միանշանակ, ավելի ցավոտ պատասխան է լինելու: «Երեկ մենք չենք պատասխանել, քանի որ գտնում ենք, որ դրա անհրաժեշտությունը դեռևս չկա: Մոտ օրերս հանդիպում ենք ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչի հետ և այս հարցերը քննարկելու ենք նրա հետ»,- ասել է Լ. Մնացականյանը:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 63%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: