Սահակաշվիլին Ուկրաինայում գնում է իշխանափոխությա՞ն
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Գերագույն ռադայի շենքի դիմաց բողոքի ցույց կազմակերպողներին չի հաջողվի ապակայունացնել իրավիճակը երկրում, քանի որ «ժողովուրդը կկանխի քաոսը»: Պորոշենկոյի խոսքերով, ակցիայի կազմակերպիչները ցանկանում են ջնջել այն բոլոր դրական քայլերը, որոնց ժողովուրդը տանջանքով հասել է 3,5 տարիների ընթացքում, հայտնում է РИА Новости-ն:
Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոն իր հերթին հայտարարել է, որ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցները, ովքեր ցույց են կազմակերպել Գերագույն Ռադայի շենքի մոտ, ծրագրում են բռնի ուժով պետական հեղաշրջում իրականցնել: Նա հիշեցրել է, որ խաղաղ ցույցի իրավունքը չի ենթադրում բռնի ուժով հեղաշրջման նախապատրատում: Գլխավոր դատախազի պնդմամբ՝ իշխանությունը տապալել փորձում է 150-200 մարդուց բաղկացած խումբ, որը ֆինանսավորում է ստանում արտասահմանից: Լուցենկոն, ինչպես և Պորոշենկոն, համոզմունք է հայտնել, որ միևնույն է ցույցի կազմակերպիչներին չի հաջողվի հասնել իրենց նպատակին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նոր ուժերի շարժում»-ի առաջնորդ Միխեիլ Սահակաշվիլին կարծիք էր հայտնել, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի իշխանությունն ավելի վատն է, քան նրա նախորդ Վիկտոր Յանուկովիչինը: Սահակաշվիլին նման հայտարարությամբ հանդես էր եկել այն բանից հետո, երբ, իր խոսքով, իր կողմնակիցներից մի քանիսին անձամբ Պորոշենկոյի կարգադրությամբ ձերբակալել են, ծեծել և արտահանձնել Վրաստան, գրում է Lenta.ru-ն: Բացի այդ, Օդեսայի նախկին նահանգապետն առաջարկել է մի շարք բարեփոխումներ՝ ընդամենը հինգ շաբաթվա ընթացքում Ուկրաինան փոխելու համար: Ելույթ ունենալով Գերագույն ռադայի մոտ հավաքվածների առջև՝ նա իր առաջարկներն անվանել է երկրի փրկության ծրագիր: Սահակաշվիլին հավելել է, որ պետությունը պետք է պատրաստվի «առանց Պորոշենկո Ուկրաինայի»: Նրա խոսքով, Պորոշենկոյի տապալումից հետո Ուկրաինան կվերածվի գերտերության, որը պայմաններ կթելադրի Եվրոպային:
Նշենք, որ Սահակաշվիլիի առաջարկած ծրագիրը ենթադրում է իմպիչմենտ Պորոշենկոյին, զրկում պատգամավորներին անձեռնմխելիությունից, ինչպես նաև զենք ունենալու մասին օրենքների ընդունում: Բացի այդ, Սահակաշվիլին առաջարկել է վերացնել Ազգային գվարդիան և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը:
Բողոքի ակցիան, որի կազմակերպիչներից մեկը հանդիսանում է Սահակաշվիլիի ղեկավարած «Նոր ուժերի շարժումը», Գերագույն ռադայի շենքի մոտ շարունակվում է հոկտեմբերի 17-ից՝ մոտ մեկ ամիս անց այն բանից, երբ Օդեսայի նախկին նահանգապետ Սահակաշվիլին զրկվեց Ուկրաինայի քաղաքացիությունից: Ցուցարարներն արդեն վրաններ են ամրացրել Ռադայի դիմաց: Նշենք, որ բողոքի ցույցին ամենամեծ թվով մարդիկ (4-5 հազար) մասնակցել են առաջին օրը: Ակցիան շարունակվելու է առնվազն մինչև նոյեմբերի 7-ը և ուղղված է ներկայիս իշխանությունների գործողությունների դեմ: Հավաքվածները, որոնց թվում են նաև «Ազգային կորպուս», «Ազատություն», «Բատկիվշինա» և մի շարք հասարակական կազմակերպությունների կողմնակիցներ, «Մեծ քաղաքական բարեփոխում» կարգախոսի ներքո պահանջել են Ուկրաինայի նախագահից հինգ օրվա ընթացքում խորհրդարան մտցնել օրինագծեր հակակոռուպցիոն դատարանի և իմպիչմենտի մասին:
Նախորդ հինգշաբթի Ռադան սկսել է կատարել մի շարք պահանջներ, մասնավորապես, Սահամանադրական դատարանի ուսումնասիրմանն է ուղարկել պատգամավորական անձեռնմխելիության մասին օրենքը և սկսել է վերանայել ընտրական օրենսդրությունը: Բացի այդ, Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը խոստացել է, որ ոստիկանությունը չի ցրի բողոքի ցույցը՝ պարտավորվելով ապահովել ցուցարարների անվտանգությունը:
Ավակովի այս հայտարարությունից հետո մի շարք փորձագետներ նշեցին, որ այդ բողոքի ակցիան բխում է իշխանությունների շահերից, քանի որ ցույցին մասնկացող կուսակցություններն իրականում շահագրգռված են, որպեսզի անցկացվեն Ռադայի արտահերթ ընտրություններ: Ըստ օրենքի՝ Ուկրաինայի նախագահի, ապա խորհրդարանի ընտրությունները պետք է տեղի ունենան 2019 թվականին: Նշենք, որ վաղաժամ ընտրություններ հնարավոր են միայն կառավարական կոալիցիայի քայքաման («Պյոտր Պորոշենկոյի բլոկ» և «Ազգային ճակատ») կամ կառավարության աշխատանքի ոչ բավարար ճանաչվելու դեպքում: Պորոշենկոյի հակառակորդների համար սկզբունքային է, որպեսզի խորհրդարանական ընտրություններն անցկացվեն նախագահականից առաջ: Դրա պատճառն այն է, որ ընդդիմադիրները համոզված են, որ վաղաժամ ընտրությունների դեպքում Պորոշենկոն պարտություն կկրի, որից հետո իրենց կհաջողվի հաղթանակ տանել նաև նախագահական ընտրություններում:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 34%
Քամի՝ 4,63 կմ/ժ