ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ զարգացման միտումները, էներգետիկ շուկայի ձևավորումը և Հայաստանի մասնակցությունն ինտեգրացիոն գործընթացներին

ԵԱՏՄ-ին անդամակցելու Հայաստանի որոշումը թելադրված էր ՌԴ հետ ունեցած տնտեսական կապերով, և Հայաստանի տնտեսության զարգացման այսօրվա միտումները ցույց են տալիս նման որոշման ճշմարտացիությունը։ ԵԱՏՄ-ում Հայաստանի հիմնական ձեռքբերումները, Միության զարգացման միտումներն ու առկա խնդիրները քննարկվել են հոկտեմբերի 24-ին Երևանում կայացած «Հայաստանի փորձագիտական և կրթական հանրության դերը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մեջ» թեմայով կլոր սեղանի ժամանակ։

Կլոր սեղան քննարկումը կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ, «Ինտեգրում և զարգացում» ՀԿ-ի, «Նորավանք» ԳԿՀ-ի և Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղությամբ: Քննարկմանը մասնակցել են եվրասիական ինտեգրման ոլորտում առաջատար հայաստանյան փորձագետներ:

Բացման խոսքով հանդես են եկել «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը և ԵՏՀ Կոլեգիայի նախագահի օգնական Յուլիա Չալայանը: Նշվել է նման կլոր սեղանների կարևորությունը ԵՏՀ ներկայացուցիչների և փսրձագիտական հանրության միջև կարծիքների փոխանակման, նոր գաղափարների քննարկման և կարևոր թեզերի մշակման գործում:

Տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Աշոտ Թավադյանն իր ելույթում նշել է, որ Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին մեծացրել է հայկական ապրանքների մրցունակությունը Ռուսաստանի և ԵԱՏՄ այլ երկրների շուկաներում, իսկ ճգնաժամի հետ կապված դժվարությունները հաղթահարվում են: Նա հատուկ ուշադրություն է հրավիրել պատրաստի արտադրանքի արտահանման աճին: «Արտահանման ծավալները, համեմատած 2015 թվականի նույն ժամանակահատվածի հետ, 2016 թվականին ավելացել են 20 տոկոսով, 2016 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանումն ավելացել է 50 տոկոսով: Այս ցուցանիշը լավատեսություն է ներշնչում և թույլ է տալիս ենթադրել, որ Հայաստանի բիզնեսին հաջողվել է հաղթահարել ԵԱՏՄ արտահանման գործընթացը հասկանալու այն անորոշությունները, որոնք կային 2015 թվականինՙ Միությանը Հայաստանի անդամակցելու առաջին տարում»,- ասել է տնտեսագիետը։

Միևնույն ժամանակ Թավադյանը նշել է, որ ԵԱՏՄ-ում դեռևս կան լուրջ թերացումներ, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է աշխատելՙ կոռուպցիայի բարձր մակարդակն անդամ պետություններում, պայմանագրերի իրագործման թույլ կարգապահությունը, չհամաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականությունը և այլն:

«ԵԱՏՄ ձևավորումը կընթանա ավելի լավ սցենարով, եթե ԵԱՏՄ-ում հստակ կիրառվեն ԵԱՏՄ-ի մասին Պայմանագրի առանցքային պահանջները և իրականացվի համակարգված արդյունաբերական քաղաքականություն, համաձայնեցված բյուժետահարկային, դրամավարկային և հատկապես արժույթային քաղաքականություն»,- եզրափակել է փորձագետը:

 Ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության հարցում փոքր դեր չունեն նաև հասարակական տրամադրությունները, և սոցիոլոգիան կարող է իր նշանակալի ներդրումն ունենալ ԵԱՏՄ կայացման հարցում: Սամվել Մանուկյանն առանձնացրել է երեք խնդիր, որոնք արդիական են այսօրվա դրությամբ՝ «աջակցություն եվրասիական տարածքի ընդհանուր գաղափարախոսության ձևավորմանը, բարոյական արժեքների ապրապնդումն ու նրանց դերը որպես եվրասիական ինտեգրացիայի հիմք և եվրասիական ինտեգրացիոն գործընթացները խոչընդոտելուն և քայքայելուն ուղղված թշնամական տեղեկատվական հոգեբանական ներազդումների չեզոքացում»:

Սոցիոլոգը ներկայացրել է նաև սոցհարցումների որոշ տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցելու նախօրեին Ռուսաստանի հետ ինտեգրվելուն կողմ է արտահայտվել Հայաստանում հարցվածների 75 տոկոսը: 2011-2015 թվականներին Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման կողմնակիցների թիվն աճել է 74-ից 80 տոկոսի:

ԵՏՀ Կոլեգեիայի նախագահի օգնական Յուլիա Չալայան, իր հերթին, անդրադարձել է հայկական փարձագիտական համայնքում ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ դիսկուրսին՝ նշելով, որ «չնայած դիսկուրսի քաղաքականացմանը, որոշման հիմքում եղել են տնտեսական նախադրյալները»: Դրան նպաստել են ինչպես դեպի Ռուսաստան արտահանման անդադար աճը, այդպես էլ մեծ ռուսաստանյան ներդրումները և միջսահմանային արժութային փոխանցումները: Խոսելով Հայաստանի եվրասիական ինտեգրացիայի արդյունքների մասին՝ Չալայան նշել է, որ Հայաստանը նորմերի համաձայնեցման ճանապարհով երաշխավորել է ոչ սակագնային խոչընդոտների վերացումը ԵԱՏՄ շուկաներ դուրս գալու համար: «2015-16 թվականները դարձան տնտեսական անկման տարիներ, ինչն առաջացրեց հոռետեսական տրամադրություններ, բայց դա արտաքին գործոնների արդյունք էր: Եվ չնայած ընդհանուր անկմանը, Հայաստանն ավելացրել է Ռուսաստանի հետ առևտրի ծավալները»,- նշել է Չալայան: Նա նաև ասել է, որ Հայաստանը նշանակալի դեր է ունեցել ԵԱՏՄ արտաքին տնտեսական կապերի ակտիվացման գործում՝ առաջին հերթին Իրանի հետ: Միևնույն ժամանակ, պահպանվում են որոշ խնդիրներ՝ լոգիստիկայի անբավարար զարգացում, պետգնումների և էլեկտրոնային ստորագրությունների, կրկնակի հարկման և այլնի հետ կապված խնդիրներ։

ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ստացած օգուտների մասին խոսել է նաև տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Թաթուլ Մանասերյանը։ «Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար դուրս է գալիս դանդաղեցված և ցածր տնտեսական աճի ձգձգված գործընթացից»,- ասել է Մանասերյանը։ Փորձագետն ուշադրություն է հրավիրել 2017թ․հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության աճի, ինչպես նաև արատաքին առևտրաշրջանառության արագ աճի վրա՝ համեմատած անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի հետ։ 2017թ․ առաջին ինն ամիսների ընթացքում այս ցուցանիշն աճել է 21.7%-ով, ի դեպ  ապրանքների և ծառայությունների արտահանումը Հայաստանից աճել է 19,1 տոկոսով, իսկ ներկրումը՝ 23,2 տոկոսով, ՌԴ-ից փոխանցումներն օգոստոս ամսին, անցյալ տարվա նույն ամսվա համեմատ, աճել են 18 տոկոսով։ «Ընդհանուր առմամբ, Ռուսաստանի տնտեսության ակտիվությունն ու աճը դրական ազդեցություն են ունենում Հայաստանի տնտեսության վրա։ Խոսքը վերաբերում է ոչ միայն տրանսֆերտներին, այլև ներդրումների մեծացման հնարավորություններին, և որպես արդյունք՝ աշխատատեղերի աճին և հասարակության եկամուտների աճին։ Այդ հնարավորությունները կարող են կրկնապատկվել, եթե արդյունավետ կերպով օգտագործվեն ԵԱՏՄ խմբային մրցակցային առավելությունները»․- ասել է տնտեսագետը։ Նա կոչ է արել Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին դիտարկել որպես հնարավորություն, որը պետք է օգտագործել։

Կլոր սեղանի մասնակիցները հատուկ ուշադրություն են հատկացրել ԵԱՏՄ ներքո էներգետիկ ոլորտի զարգացմանը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկ դեպարտամենտի տնօրեն Լեոնիդ Շենեցն ընդգծել է էլեկտրաէներգիայի արտադրման արդյունավետության բարձրացման, առավել խնայողական մեթողների ներդրման անհրաժեշտությունը։  Նա նշել է, որ «ԵԱՏՄ անդամ երկրները մեծ ներուժ ունեն իրենք իրենց էլեկտրաէներգիայով ապահովելու համար»,  բայց դրա վրա շատ ավելի շատ ռեսուրսներ են ծախսում, քան արևմտյան երկրները։ Շենեցը նաև առանձին ուշադրություն է դարձրել գազի միասնական շուկայի ձևավորման խնդրին, որում մրցակցության աճը դրական ազդեցություն կունենա գների վրա։ Նրա գնահատմամբ, այդ շուկան կարող է սկսել գործել արդեն 2020թ․-ից։

Էներգետիկայի թեման շարունակել է նաև ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Արմեն Մանվելյանը՝ կենտրոնանալով Հայաստանի էներգետիկ անվտանգության խնդիրների վրա։ «Նոր ձևավորված ԵԱՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը թելադրված էր այդ թվում նաև էներգետիկ իրականությամբ, քանի որ դա նոր շուկաներին, տեխնոլոգիաներին և ներդրումներին հասանելիություն ստանալու հնարավորություն էր։ Դա նաև Ռուսաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ առավել խոր ինտեգրման և փոխշահավետ համագործակցության հնարավորություն էր»,- ասել է Մանվելյանը։ Շարունակելով ԵԱՏՄ էներգետիկ շուկայի ձևավորման անհրաժեշտության գաղափարըՙ փորձագետը նշել է, որ էներգետիկ շուկաների ինտեգրումը հնարավորություն կտա մեծացել էլեկտրաէներգիայի արտահանումն ու ներկրումը ԵԱՏՄ երկրներ։ «Նման հեռանկարը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն հնարավորություն կունենա էլ․ էներգիա արտադրել ոչ միայն սեփական սպառման, այլև արտահանման համար»,- ընդգծել է փորձագետը։

ԵՏՀ Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտի տնօրեն Իլյա Չյոռնին ներկայացրել է այն միջոցները, որ ձեռնարկվում են Հանձնաժողովի կողմից՝ ԵԱՏՄ լիարժեք գործունեության համար առկա խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ։ Խոսվել է նաև փորձագիտական շրջանակների հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին, քննարկվել են հնարավոր ուղիները։ ԵՏՀ ներկայացուցիչ Վիկտոր Շախմատովը կոչ է արել հայ փորձագետներին և բուհերին խորացնել համագործակցությունը Հանձնաժողովի հետ, կիսվել սեփական գաղափարներով և հետազոտություններով։

Կլոր սեղանի մասնակիցները նշել են քննարկման արդյունավետությունն ու նման ձևաչափով աշխատանքը շարունակելու անհրաժեշտությունը։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.12.2024
       
    25.12.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: