ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայի նախագահի աշխատավարձը կբարձրանա 1000 դոլարով

© AP Photo/

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի աշխատավարձը կբարձրանա 10.7 տոկոսով` 3776 թուրքական լիրայով (1019 դոլար):

Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Sozcu» թերթի կայքին՝ այս փոփոխությունը նախատեսված է 2018 թվականի նախագահականի բյուջեով:

Այսպիսով 2018 թվականի հունվարից Էրդողանը 35 295 լիրայի (9530 դոլարի) փոխարեն կստանա 39 071 լիրա (10 550 դոլար) մաքուր ամսական աշխատավարձ: Թուրքիայի նախագահի տարեկան աշխատավարձը կկազմի 468 852 լիրա (126 597դոլար).

Կատարվելիք փոփոխության արդյունքում կբարձրանան նաև Թուրքիայի նախկին նախագահների կենսաթոշակները: Նախկին նախագահներ Աբդուլլահ Գյուլի և Ահմեթ Նեջդեթ Սեզերի մաքուր կենսաթոշակները կբարձրանան 2300 լիրայով (621 դոլար)՝ կազմելով ամսական 23 600 լիրա (6372 դոլար):

Նոր բյուջեի համաձայն՝ նախկին վարչապետների կենսաթոշակները ներկայիս 15.973 լիրայից (4312 դոլար) կբարձրանա 17 682  լիրայի (4 774 դոլար):


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    21 C°
     
    24°  13° 
    10.05.2024
    24°  12° 
    11.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: