ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մերկելի կուսակցությունը խոշոր նվիրատվություն է ստացել Ադրբեջանից

haqqin.az

Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական միության Ֆրանկֆուրտի շրջանային մասնաճյուղը 2012 թվականին 28 հազար եվրո է ստացել ադրբեջանական SOCAR նավթագազային պետական ընկերությունից՝ խախտելով կուսակցությունների նվիրատվությունների մասին Գերմանիայի օրենքները: Այդ մասին, ինչպես փոխանցում է Deutsche Welle-ն, հայտնում է ԶԼՄ-ների կոնսորցիումը, որի մեջ մտնում են հանրային հեռարձակողներ NDR-ը, WDR-ը և Süddeutsche Zeitung թերթը:

Հրապարակման համաձայն՝ Ֆրանկֆուրտում կուսակցության շրջանային մասնաճյուղի հաշվին 3000 և 25000 եվրոյի չափով երկու վճարումն իրականացվել է Գերմանիայում SOCAR-ի ներկայացուցչության միջոցով 2012 թվականի փետրվարի վերջին: Սա չորս տարի տևած իրավական վեճ է առաջացրել Բունդեսթագի գործերով վարչության հետ, քանի որ Գերմանիայի օրենսդրությունն արգելում է կուսակցություններին նվիրատվություններ ստանալ ԵՄ-ի մեջ չմտնող երկրներից:

Բեռլինում կուսակցության գլխավոր գրասենյակի աուդիտորները տեղեկացրել են այդ իրավիճակի մասին Բունդեսթագի վարչությանը, որը վերահսկում է կուսակցությունների ֆինանսավորումը, որն էլ 2013 թվականի աշնանը վճռել է, որ օրենքի համաձայն՝ այդ նվիրատվությունն անթույլատրելի է՝ չնայած որ ստացվել է գերմանական հաշվեհամարից: Կուսակցությունը նվիրատվության ամբողջ գումարը փոխանցել է դաշնային գանձարան, գրում է Deutsche Welle-ն:

Նշվում է, որ Բունդեսթագի վարչությունը չի ուսումնասիրել, թե ինչու է ադրբեջանական պետական կոնցեռնը ՔԴՄ-ին տասնյակ հազարավոր եվրոներ նվիրաբերել: SOCAR-ի գերմանական բաժնի ղեկավար Էլմար Մամեդովի խոսքով՝ քաղաքական գործիչների և պաշտոնյաների հետ փոխգործակցությունը կարևոր է նրա համար՝ «Ադրբեջանի և SOCAR-ի աշխարհաքաղաքական նշանակության ֆոնին»: Այդ մասին է վկայում, օրինակ, գազամուղի նախագիծը, որն անցնում է յոթ երկրներով և որը պետք է ավարտին հասցվի 2019 թվականին: Այդ նախագիծն ընդունվել է 2013 թվականին՝ էներգետիկայի հարցերով ԵՄ այդ ժամանակվա հանձնակատար, գերմանացի քաղաքական գործիչ, ՔԴՄ-ի անդամ Գյունտեր Էթինգերի աջակցությամբ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: