ԵՐԵՎԱՆ 29 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ձյուդոյիստ Գրիգոր Սահակյանը որակազրկվել է մեկ տարով

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան Գրիգոր Սահակյանին մեկ տարով որակազրկել է: Այս մասին ՀԱՕԿ լրատվականին հայտնեց ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թաթուլ Հովհաննիսյանը.

«Սահակյանը մեր հավաքականի առաջատարներից է: Մենք ամբողջ տարին նրան պատրաստում ենք, գումար ենք ծախսում, ընդգրկում ենք հավաքների, ուղարկում միջազգային մրցաշարերի: Սակայն, նա մասնակցեց մեկ այլ մարզաձեւի աշխարհի առաջնությանը, երբ առջեւում ձյուդոյի ԱԱ-ն էր: Սահակյանը նախընտրեց սամբոն», - ասաց Թաթուլ Հովհաննիսյանը:

Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը նշեց, որ իրենք մարզիկներին չեն արգելում մասնակցել այլ մրցաշարերի, այն դեպքում, երբ դա չի խանգարում ձյուդոյի մրցումային օրացույցային պլանին: Բայց, անպայման պետք է ֆեդերացիայից թույլտվություն ստանալ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 13%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    29 C°
     
    29°  17° 
    30.04.2024
    29°  16° 
    01.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: