ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19,274.04 դրամ ԱՐԾԱԹ - 245.04 դրամ ՊԼԱՏԻՆ - 12,963.84 դրամ

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը հնարավոր է կայանա նոյեմբերի 16-ին

azatutyun.am

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ բանակցությունների շրջանակում նոյեմբերի 16-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հնարավոր է հանդիպի ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ, փոխանցում է PanARMENIAN.com: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարր Էլմար Մամեդյարովը Չերնոգորիայի ԱԳՆ ղեակավար Սրջան Դարմանովիչի հետ հանդիպման ավարտին կայացած մամուլի ասուլիսում:

Մամեդյարովը նշել է, որ հանդիպելու է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նոյեմբերի 16-ին Մոսկվայում: Ըստ նրա, նոյեմբերի 15-ին պաշտոնական այցով Մոսկվա կժամանեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և վերջինիս հետ հանդիպում կարող է կազմակերպվել ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման շրջանակում:

Մամեդյարովը նշել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպման հարցը Թեհրանում քննարկվել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 64%
Քամի՝ 11.27 կմ/ժ
21 C°
 
18°  28° 
17.07.2018
18°  32° 
18.07.2018
Հարցում

Սպասվու՞մ է արդյոք լարվածություն ղարաբաղյան սահմանին: