ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թրամփը բոլոր երկրներին կոչ է արել դադարեցնել առևտուրը Հյուսիսային Կորեայի հետ

Reuters

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բոլոր երկրներին կոչ է արել Հյուսիսային Կորեայի հետ առևտուրն ու բիզնեսը դադարեցնել, փոխանցում է news.am գործակալությունը:

«Բոլոր երկրները պետք է կատարեն ՄԱԿ ԱԽ փաստաթղթերը և ամբողջությամբ դադարեցնեն Հյուսիսային Կորեայի հետ առևտուրն ու բիզնեսը: Անընդունելի է, որ երկրներն օգնեն սպառազինել և ֆինանսավորել ռեժիմին, որը մեծ վտանգ է ներկայացնում»,- ասել է Թրամփը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահը նամակով կդիմի երկրի Կոնգրեսի ստորին պալատ՝ խնդրելով մեծացնել մյուս տարվա պաշտպանական բյուջեն՝ կապված Հյուսիսային Կորեայի շուրջ իրավիճակ հետ:

Իր նամակում Թրամփը 4 մլրդ դոլար էր խնդրել հակահրթիռային պաշտպանության ոլորտում անհետաձգելի միջոցառումներին աջակցելու համար՝ Հյուսիսային Կորեայի կողմից սպառնալիքին հակազդելու նպատակով:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 64%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    19 C°
     
    22°  13° 
    04.05.2024
    22°  13° 
    05.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: