ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թուրքիայում կրթության հիմքում կրոնն է դրվել. Գարո Փայլան

Horizonweekly.ca

Թուրքիայի մեջլիսի պոլսահայ պատգամավոր Գարո Փայլանը քննադատել է Թուրքիայի կրթական համակարգի փոփոխությունները՝ մասնավորապես նշելով, որ  կրթության հիմքում կրոնն է դրվել:  Այս մասին փոխանցում է Ermenihaber-ը՝ հղում կատարելով թուրքական «Demokrathaber» լրատվական կայքին:

«Կրոնական կրթությունը, հավատացյալ սերունդ դաստիարակելու նպատակը, որի մասին խոսել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, դարձրել եք ձեր նախարարության գլխավոր առաքելությունը: Մինչդեռ սա ուղղվածություններից մեկը պետք է լիներ:  Որտե՞ղ մնաց գիտական, ժողովրդրավարական և հավասար կրթությունը», - ասել է Փայլանը:

Փայլանն անդրադարձել է նաև Թուրքիայի կրթության նախարարության թվիթերյան էջում արված գրառումներից մեկում «որակյալ կրթություն» (կրթական համակարգի փոփոխությունների մաս է կազմում՝ խմբ) արտահայտությանը՝ ընդգծելով, որ այդ կերպ Յըլմազն ինքնըստինքյան թուրքական դպրոցների 90 տոկոսը անորակ է համարել:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 58%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    14 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: