NYT. Հայոց ցեղասպանությունը պետք է ընդունված փաստ լիներ, սակայն դեռ մնում է որպես քննարկման առարկա
Ամերիկյան The New York Times պարբերականի թղթակից Քեն Յավորովսկին անդրադարձել է Ջո Բեռլինգերի Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն» փաստավավերագրական ֆիլմին:
Հեղինակը մասնավորապես նշում է.
«Հայոց Ցեղասպանության թեման հնարավոր չէ ամբողջովին առանց զգացմունքերի ներկայացնել, սակայն «Ոչնչացնելու մտադրություն. մահ, ժխտողականություն, նկարագրություն» ֆիլմը յուրահատուկ է այն առումով, որ զգացմունքային հավասարակշռությունն ու հանդարտությունն այն ավելի ուժեղ են դարձնում։
20-րդ դարի սկզբին օսմանյան թուրքերի կողմից սպանվեցին մոտ 1,5 մլն հայեր։ Սա պետք է ընդունված փաստ լիներ, սակայն դեռ մնում է որպես քննարկման առարկա, քանի որ թուրքական կառավարությունը գրեթե մեկ դար շարունակում անտեսում կամ ժխտում է այդ իրադարձությունները, տնտեսական ճնշումներ գործադրում՝ ստիպելով մյուս երկրների կառավարություններին նույն կերպ վարվել։
Ջո Բերլինգը՝ ֆիլմի ռեժիսորը, իր ֆիլմում օգտագործում է ցեղասպանությունից փրկվածների հին տեսագրություններն ու պատմաբանների մեկնաբանությունները` ընդհանուր պատկերացում տալու ոճրագործության մասին։ Ֆիլմում ընդգրկված են նաև «Խոստումը» ֆիլմի (գեղարվեստական ֆիլմ, որը նկայացնում է 1915 թ․ կռիվներն ու հայերի զանգվածային ոչնչացումը) անձնակազմն ու դերակատարները։ Պարոն Բերլինգի ծրագիրը մտածված է, ինչպես նաև խորհրդանշական․ փաստերը ցույց են տալիս, որ թուրքական կառավարությունը միշտ ձգտում է ճնշում գործադրել կինոստուդիաների վրա, որպեսզի վերջիններս դադարեցնեն Ցեղասպանության մասին ֆիլմերի նկարահանումները։
«Ոչնչացնելու մտադրություն» ֆիլմի հիմնական ասելիքը կոչն է` հիշելու անմեղ զոհերին, հանուն նրանց ու հանուն մեզ»։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 3,09 կմ/ժ