ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ի՞նչ նպատակ էր հետապնդում Թրամփի ասիական շրջայցը և ի՞նչ արդյունքներ ունեցավ

standard.co.uk

Իր նախագահության ընթացքում ամենաերկար արտասահմանյան շրջայցն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն սկսեց 2017 թվականի նոյեմբերի 3-ին: Նշենք, որ սա ոչ միայն անձամբ Թրամփի, այլև ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջան ԱՄՆ նախագահների կողմից վերջին 25 տարում իրականացրած ամենաերկարատև շրջայցն է: ԱՄՆ նախագահն արդեն հասցրել է լինել Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Չինաստանում և Վիետնամում: Թրամի ասիական այցը կավարտվի նոյեմբերի 13-ին Ֆիլիպիններում:  

Ճապոնիայում ԱՄՆ նախագահը հանդիպել է երկրի վարչապետ Սինձո Աբէի հետ, նրան ընդունել է կայսերական ընտանիքը, որից հետո ԱՄՆ նախագահը հանդել է նաև այն ճոպանացիների ընտանիքների հետ, ովքեր 1970-1980-ական թվականներին առևանգվել էին հյուսիսկորեական գործակալների կողմից: Տեղի է ունեցել նաև ճապոնա-ամերիկյան գագաթաժողով, որի շրջանակներում կողմերը քննարկել են հյուսիսկորեական խնդիրը, Ճապոնիա-Հարավային Կորեա-ԱՄՆ եռակողմ հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև երկկողմ առևտրին առնչվող խնդիրները: Հանդիպումների ընթացքում Ճապոնիայի վարչապետն աջակցություն է հայտնել Հյուսիսային Կորեայի վրա ազդելու համար բոլոր միջոցներին, այդ թվում՝ ռազմական, հնարավոր լինելու ԱՄՆ դիրքորոշմանը: Բանակցությունների ընթացքում Ճապոնիան խոստացել է ընդլայնել ԿԺԴՀ-ի դեմ ուղղված միակողմանի պատժամիջոցները, իսկ ԱՄՆ-ն՝ ավելացնել ժամանակակից զինամթերքների մատակարարումը, որոնք հնարավորություն կտան խոցել ԿԺԴՀ հրթիռները:

Հարավային Կորեա ԱՄՆ նախագահի այցի ընթացքում հատկապես կարևոր էին նրա հանդիպումը երկրի նախագահ Մուն Չժէ Ինի հետ, այցը Սեուլի ռազմական գերեզման և հանդիպումը տեղի խորհրդարանականների հետ: Առանց այն էլ լարված իրավիճակի սրումից և ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների արձակումից խուսափելու համար որոշում էր կայացվել չայցելել Հարավային Կորեայի և ԿԺԴՀ-ի միջև ապառազմականեցված գոտի, որը տեղացիները հաճախ են ներկայացնում արտասահմանցի հյուրերին: Ելույթ ունենալով Հարավային Կորեայի խորհրդարանում՝ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեան անվանել է «դժոխք» և նախազգուշացրել, որ պատրաստ է ուժի դիմել՝ հանուն Կորեական թերակղզում խաղաղության պահպանման: Նա հավելել է, որ միջուկային զենքի մշակումը չի կարող ապահովել ԿԺԴՀ-ի անվտանգությունը: Թրամփը հայտարարել է, որ բոլոր «պատասխանատու երկրները» պետք է միավորեն ջանքերը Հյուսիսային Կորեային մեկուսացնելու համար: Բացի այդ, նա կոչ է արել Ռուսաստանին և Չինաստանին խզել ԿԺԴՀ հետ տնտեսական կապերը և սահմանափակել դիվանագիտական հարաբերությունները:

Ինչևէ, նշենք, որ Թրամփը ժամանեց Հարավային Կորեա լայնածավալ բողոքի ակցիաների ֆոնին: Խնդիրն այն է, որ ակտիվիստները դեմ են ԱՄՆ նախագահի ռազմատենչ հռետորաբանությանը:  Նրան մեղադրում են հակամարտությունը սրելու մեջ՝ ստիպելով Սեուլին գնել ամերկյան զինամթերք, ինչը կարող է սադրանքի դրդել Հյուսիսային Կերային:

Ինչ վերաբերվում է Չինաստան ԱՄՆ նախագահի այցին, ապա կողմերն այն արդեն գնահատել են որպես «չափազանց հաջող և արգասաբեր»: Հանդիպումների ընթացքում երկու երկրների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային խիստ սուր խնդիրներ: Բանակցությունների գլխավոր թեման եղել են երկկողմ առևտրային հարաբերություններն ու Կորեական թերակղզում տիրող իրավիճակը: ԱՄՆ նախագահը Չինաստանում ևս խոսել է Հյուսիսային Կորեային զսպելու անհրաժեշտության մասին: Կողմերը համակարծիք են եղել, որ այդ ուղղությամբ անհրաժեշտ է շտապ քայլեր ձեռնարկել: Ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Չինաստանի նախագահ Ցի Ծինփինը հայտնել են լրագրողներին բավական մեծ թվով ձեռքբերված պայմանավորվածությունների մասին: Ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համատեղ աշխատել տարաձայնությունները հաղթահարելու, ընդհանուր սպառնալիքների դեմ պայքարելու, տնտեսությունը զարգացնելու և Ասիա-խաղաղօվիկանոսյան տարածաշրջանում կայունություն ապահովելու նպատակով: Չինաստանի նախագահը որպես ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների առավել զգայուն հարց նշել է Թայվանի խնդիրը՝ հույս հայտնելով, որ Վաշինգտոնը հավատարիմ կմնա «մեկ Չինաստանի» սկզբունքին: Նշենք, որ Չինաստան կատարած այցի արդյունքում ԱՄՆ նախագահն ստորագրել է մոտ 253 միլիարդ դոլարի առևտրային պայմանագրեր:

Ընդհանուր առմամբ, չինական կողմը ջերմ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար, իսկ տեղական ԶԼՄ-ները Թրամփի այցն անվանել են «պետական այց +», ինչը վկայում է, որ այդ այցը խիստ կարևորություն ունի:  

Ամփոփելով այս երեք երկրներ ԱՄՆ նախագահի այցը՝ կարելի է ասել, որ այն անցել է խիստ մտերմիկ մթնոլորտում, ինչի մասին վկայում են նաև շրջայցի ընթացքում կազմակերպված ոչ պաշտոնական միջոցառումները: Մասնավորապես, Թրամփը Չինաստանի նախագահի հետ այցելել է օպերա, Ճապոնիայի վարչապետի հետ խաղացել է գոլֆ և հարավային Կորեային նախագահի հետ վայելել է իր սիրած ստեղծագործությունը՝ Ֆրենկ Սինատրայի «My way» երգը: Ընդունող կողմերը Թրամփին յուրահատուկ նվերներ են մատուցել:  

Հավելենք, որ, ըստ որոշ փորձագետների, Թրամփի ասիական շրջայցը և դրա ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունները չեն կարող չազդել Ասիայի տնտեսական և քաղաքական անվտանգության վրա: Ինչևէ, կարելի է ասել, որ ԱՄՆ նախագահի ասիական այցը ծառայեց իր նպատակին, քանի որ նախապես հայտարարված հիմնական կետերով(տնտեսական հարաբերությունների ամրապնդում, Կորեական թերակղզու ճգնաժամի քննարկում և այլն), համաձայնություն է ձեռք բերվել:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 14%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    25°  14° 
    17.04.2024
    27°  15° 
    18.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: