ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 997,1 դրամ ԱՐԾԱԹ - 265,69 դրամ ՊԼԱՏԻՆ - 14 527,94 դրամ

Հայաստան-Արցախ. որո՞նք կարող են լինել խորհրդարանական համագործակցության նոր ուղղությունները

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Արցախի Հանրապետության Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց միջազգային հարթակներում Ղարաբաղյան հակամարտության շուրջ քննարկումներին՝ ընդգծելով տարբեր ձևաչափերում Արցախի դիրքորոշումը հետևողական բարձրաձայնելու անհրաժեշտությունը և կարևորությունը: Թեմայի ընտրությունն ինքնին արդեն կարևոր է, սակայն այս ուղղությամբ տարվող աշխատանքներում սխալ կլինի բավարարվել միայն տարբեր հարթակներում արցախյան կողմի դիրքորոշումը ներկայացնելու ՀՀ ԱԺ պատգամավորների պատրաստակամությամբ:  Հաշվի առնելով համագործակցության առկա փորձը՝ նպատակահարմար է երկու երկրների խորհրդարանական դիվանագիտության համար սահմանել աշխատանքի նոր ուղղություններ, որոնք կնպաստեն միջազգային ձևաչափերում առկա ներուժի առավել արդյունավետ իրացմանը:

Երկու երկրների խորհրդարանականների համար, որպես կարևոր խնդիր, կարելի է դիտարկել համատեղ և համակարգված ջանքերի միջոցով Արցախի ներկայացուցիչների ներգրավման հնարավորությունը խորհրդարանական համագործակցության և այլ միջազգային ձևաչափերում:  Մասնավորապես, առավել ակտիվ ջանքեր պետք է ներդնել  Արցախին առնչվող քննարկումներում պաշտոնական Ստեփանակերտի ներգրավվածության ուղղությամբ՝ հաշվի առնելով նման միջազգային նախադեպերը (օրինակ` Կոսովո):

Հայաստանի և Արցախի խորհրդարանականներն, օգտագործելով իրենց միջազգային կապերը,  կարող են թիրախավորված աշխատանքներ տանել հակամարտությունների կարգավորմամբ զբաղվող, ինչպես նաև մարդասիրական միջազգային առաջատար կազմակերպությունների Արցախում գրասենյակների բացման ուղղությամբ:

Համատեղ աշխատանքի մեկ այլ արդյունավետ ուղղություն կարող է դառնալ Արցախի խորհրդարանականների միջազգային կապերի ամրապնդումը: Այս առումով, օրինակ, արդյունավետ կլինի տարբեր երկրների խորհրդարանականների հետ հանդիպումներում (այդ թվում՝ բարեկամական խմբերի ձևաչափում) արցախցի պատգամավորների ներգրավումը:

Երկկողմ համագործակցության շրջանակներում ցանկալի է ուշադրություն դարձնել նաև Արցախի վերլուծական շրջանակների հմտությունների զարգացման և միջազգային կապերի ընդլայնման հնարավորություններին:

Հայաստանի և Արցախի խորհրդարանների համագործակցության վերոնշյալ ուղղությունները կարող են դառնալ ներուժի իրացման բավական լայն դաշտ: Այս աշխատանքում կարևոր է գիտակցել, որ չճանաչվածությունից բխող խոչընդոտները հնարավոր է հաղթահարել նորարարական մոտեցումներով:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 77%
Քամի՝ 6.44 կմ/ժ
6 C°
 
  13° 
18.11.2017
  13° 
19.11.2017
Հարցում

Արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը դուրս կգա փակուղուց Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո: