ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Եվրախորհրդարանի բանաձևում կարևորվեց Արցախի ինքնորոշման իրավունքը

ԱլԳ երկրների հետ համագործակցության ակնկալիքներն ու ԱլԳ հետագա զարգացումը ուրվագծող բանաձևը, որն ընդունվեց նոյեմբերի 15-ին՝ Արևելյան Գործընկերության գագաթաժողովին ընդառաջ, կարևորվեց այդ թվում` Ղարաբաղյանը հակամարտությանն անդրադարձի տեսանկյունից: Բանաձևում կոչ է արվում ոչ միայն դադարեցնել ռազմական թշնամանքը, որը վտանգում է զինվորների և քաղաքացիական անձանց կյանքը, այլ նաև անդրադարձ է կատարում հայկական կողմերի համար կարևոր մի շարք հարցերի:

Նախ, բանաձևն անդրադառնում է ինքնորոշման իրավունքին՝ նշելով, որ Եվրախորհրդարանը աջակցում է 2009թ.-ին ընդունված հիմնական սկզբունքները՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում, ուժի չկիրառում: Ավելին, կոչ է արվում հակամարտության կողմերին կիրառել այդ սկզբունքները՝ լուծելու Ղարաբաղյան հակամարտությունը: Նշենք, որ մեկ անգամ չէ, որ հայկական կողմերը հայտարարել են, որ Ղարաբաղյանը հակամարտությունը պետք է լուծվի՝ հիմք ունենալով հենց այդ սկզբունքները՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ Արցախի ժողովուրդը պետք է ինքը որոշի իր ճակատագիրը: 

Երկրորդ, Եվրախորհրդարանը կոչ է անում իրականացնել վստահության կառուցման միջոցառումներ, ինչպես նաև հայ ու ադրբեջանցի քաղհասարակության անդամների միջև ապահովել երկխոսություն: Այն, որ փոխվստահության մթնոլորտի ստեղծումը անչափ կարևոր է հակամարտության կարգավորման գործընթացում, մշտապես բարձրաձայնվել է նաև հայկական կողմերից, հատկապես Ապրիլյան պատերազմից հետո: Հիշեցնենք, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնում, հետաքննության մեխանիզմների ներդրում), որոնք ադրբեջանական կողմը հրաժարվում է իրականացնել, ուղղված են հենց նպաստելու հանրությունների միջև վստահության ձևավորմանը:

Երրորդ, բանաձևում կոչ է արվում նաև պահպանել հրադադարի ռեժիմը: Թե´ միջազգային հանրության և թե´ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների համար առավել քան ակնհայտ է, որ հրադադարի ռեժիմի խախտողը մշտապես եղել և մնում է Ադրբեջանը: Այնուամենայնիվ, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ (որոնք, սակայն, միշտ չէ, որ միանշանակ ընկալելի են լինում հայկական կողմերի համար), հասցեական հայտարարություններ գրեթե չեն հնչում: Սա, բնականաբար, չի կարող իր բացասական ազդեցությունը չունենալ ընդհանուր իրավիճակի վրա, քանզի միջազգային հանրության լռությունն Ադրբեջանի կողմից ընկալվում է որպես աջակցություն:

Ամփոփելով, պետք է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ Եվրախորհրդարանի այս բանաձևը որևէ պարտադիր ուժ չունի և միայն խորհրդատվական բնույթ է կրում, Ղարաբաղյան հակամարտության համատեքստում այն անդրադառնում է հայկական կողմերի համար բավականին կարևոր հարցերի: Նման բանաձևերն, իհարկե, ապահովում են դրական ֆոն, ինչը, սակայն, բավարար չէ հակամարտության կարգավորման իրական առաջընթացին նպաստելու համար:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    23.11.2024
       
    24.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: