Ֆրանսիայի ԱԳ նախկին նախարարը միացել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին
auroraprize.com
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն ուրախ է տեղեկացնել, որ Բեռնարդ Քուշները՝ «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրը, միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին, որն ընտրում է ամենամյա մրցանակի հավակնորդներին և դափնեկրին: Հանձնաժողովի կազմում ընդգրկված են մարդասիրական և մարդու իրավունքների ոլորտների ակտիվիստներ, պետությունների նախկին ղեկավարներ. այն գլխավորում է օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:
Հանրահայտ քաղաքական գործիչ և բժիշկ Բեռնարդ Քուշները ոչ միայն Խաղաղության Նոբելյան մրցանակի արժանացած «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիրն է (1971թ.), այլ նաև՝ «Աշխարհի բժիշկներ» (Médecins du Monde) կազմակերպության (1980թ.): 2007-2010թթ. նա զբաղեցրել է Ֆրանսիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի պաշտոնը, իսկ ավելի վաղ եղել է Ֆրանսիայի առողջապահության նախարար: Նա կազմակերպել է մարդասիրական աջակցության գործողություններ Սոմալիում, Սալվադորում, Լիբանանում, Սիրիայում, Վիետնամում, Կամբոջայում, Թայլանդում, Ուրուգվայում, Պերուում, Գվատեմալայում, Հոնդուրասում, Չադում, Լիբիայում, Նիգերիայում և այլուր: Քուշները նաև ղեկավարել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության բժշկական օգնության գործողությունները 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո:
«Շատ ուրախ ենք, որ Բեռնարդ Քուշները դառնում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ: Նա ողջ կյանքի ընթացքում իր ժամանակն ու հմտությունները ծառայեցրել է արտակարգ իրավիճակներում հայտնված երկրներին աջակցելուն, - ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը,- Քուշների և նրա կազմակերպության շնորհիվ 1988թ. Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժած մարդիկ ստացան անհետաձգելի բուժօգնություն: Մենք երախտապարտ ենք նրա անգնահատելի ջանքերի համար և ուրախ ենք, որ իր փորձառությամբ նպաստելու է «Ավրորա» մրցանակի հավակնորդներին և դափնեկրին ընտրելու գործընթացին»:
«Ինձ համար մեծ պատիվ է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովին միանալը՝ դառնալով մի նախաձեռնության մաս, որը կարճ ժամանակամիջոցում արդեն մեծ ազդեցություն է գործել հազարավոր մարդկանց կյանքում,- նշեց Բեռնարդ Քուշները,- ես հնարավորություն եմ ունեցել ճանաչելու արտակարգ իրավիճակներում գործող բազմաթիվ հերոսների և այժմ անհամբեր եմ ընտրելու նվիրյալների՝ որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիրներ»:
Բեռնարդ Քուշները միանում է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի ներկայիս անդամներին, որոնց թվում են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին և Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ և Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը, օսկարակիր դերասան և ռեժիսոր, հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:
«Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, շնորհվելու է երրորդ անգամ: 2018թ. «Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում՝ 115 երկրից: 2017թ. դեկտեմբերի 4-ին Ընտրող հանձնաժողովը հանդիպում է Բեռլինում՝ ուսումնասիրելու առաջադրումները: Բեռլինում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը կկազմակերպի նաև Aurora Dialogues քննարկումների առաջին շարքը Հայաստանից դուրս: «Միլիոնավոր մարդիկ շարժման մեջ. զարգացման և ինտեգրացիայի կարիք» խորագրով Բեռլինի Aurora Dialogues-ը, որն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության, «Գլոբալ հեռանկարներ» նախաձեռնության, «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի և Mercator հիմնադրամի համատեղ ձեռնարկումն է, տեղի կունենա դեկտեմբեր 4-5-ը: Բանախոսները կանդրադառնան գլոբալ միգրացիոն ճգնաժամի ներկայիս վիճակին և կդիտարկեն տարբեր գործիչների դերը դրական փոփոխություններն առաջ մղելու գործում, ինչպես նաև կխոսեն զարգացման ծրագրերի և այն լուծումների մասին, որոնք կարող են փոփոխություն բերել:
2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները հայտնի կդառնան 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: Երրորդ ամենամյա մրցանակը կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում կայանալիք հանդիսավոր արարողության ժամանակ: Մրցանակի դափնեկրին կշնորհվի 100,000 դոլարի պարգև և հնարավորություն՝ 1 միլիոն դոլարի դրամաշնորհը հատկացնելու իրեն ոգեշնչած կազմակերպություններին:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
Ամենաընթերցվածը
օրվա
շաբաթվա
ամսվա
Եղանակ
Երևան
Ամպամած
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 2,06 կմ/ժ
Խոնավություն՝ 48%
Քամի՝ 2,06 կմ/ժ
17 C°
29° 16°
28.04.2024
30° 17°
29.04.2024
Հարցում