ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ինչպիսի՞ն է լինելու ՀՀ-ԵՄ համագործակցությունը շրջակա միջավայրին առնչվող հարցերի շուրջ. ՀՀ-ԵՄ համաձայնագիր (ՏԵՂԵԿԱՆՔ)

WWF EU

Եվրամիության կողմից օրերս հրապարակվեց Հայաստանի հետ նախաստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը Եվրոպական Միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրա անդամ պետությունների` մի կողմից, և Հայաստանի Հանրապետության միջև` մյուս կողմից», որի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկայում: «Արմեդիա» ՏՎԳ-ն  ներկայացնում է տեղեկանքների շարք համաձայնագրում տեղ գտած ամենակարևոր և հանրային հնչեղություն ստացած հարցերի վերաբերյալ:

Հետագայում, ըստ անհրաժեշտության, հաշվի առնելով հանրային հետաքրքրությունները, անդրադարձ կկատարվի նաև այն հարցերին, որոնք այս շարքում ներառված չեն:  

 

Համաձայնագրի Մաս V-ի Գլուխ 3-ը նախատեսում է, որ Կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն շրջակա միջավայրին առնչվող հարցերի շուրջ իրենց համագործակցությունը՝ դրանով նպաստելով տնտեսության էկոլոգիացման և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը։

Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետևյալ նպատակները՝

ա) Հայաստանի Հանրապետության համար շրջակա միջավայրին առնչվող ընդհանուր ազգային ռազմավարության մշակում,

բ) Հայաստանի Հանրապետության համար ոլորտային այն ռազմավարությունների մշակում, որոնք առնչվում են՝ օդի որակին, ջրի որակին և պաշարների կառավարմանը, թափոնների կառավարմանը, կենսաբազմազանությանը, բնության պահպանմանը և անտառաբուծությանը, արդյունաբերական աղտոտմանը և արդյունաբերական վտանգներին, և քիմիական նյութերին։

Կլիմայի փոփոխություններին առնչվող գործողություններում (Մաս V, Գլուխ 4) համաձայնագիրը նախատեսում է, որ Կողմերը պետք է մշակեն և ամրապնդեն իրենց համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում։  Համագործակցությունը պետք է խթանի ներպետական, տարածաշրջանային և միջազգային մակարդակով ձեռնարկվող միջոցառումները՝ կապված կլիմայի փոփոխության մեղմացման, հարմարեցման, փոփոխությունը շուկայական և ոչ շուկայական մեխանիզմի հասցեագրելու, նոր, անվտանգ, կայուն և հարմարեցված նորարարական ցածր ածխածնային տեխնոլոգիաների ուսումնասիրության, մշակման, ցուցադրման, տեղաբաշխման, փոխանցման ու տարածման իրազեկության բարձրացման, կրթության և վերապատրաստման հետ:

Համագործակցությունը պետք է ընդգրկի, ի թիվս այլնի, հետևյալ նպատակները՝

ա) 2015 թվականի Փարիզյան համաձայնագրի իրականացման միջոցառումները՝ սույն Համաձայնագրով սահմանված սկզբունքներին համապատասխան,

բ) կլիմայի փոփոխությանն առնչվող արդյունավետ գործողություններ ձեռնարկելու նպատակով կարողությունների շրջանակի ընդլայնմանն ուղղված միջոցառումները,

գ) կլիմայի փոփոխության երկարաժամկետ մեղմացման և դրան հարմարեցման համար կլիմային առնչվող ընդհանուր ռազմավարության և գործողությունների պլանի մշակումը,

դ) խոցելիության և հարմարեցման գնահատումների մշակումը,

ե) ցածր ածխածնային զարգացման պլանի մշակումը,

զ) կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված երկարաժամկետ միջոցառումների մշակումն ու իրականացումը՝ ջերմոցային գազերի արտանետումների քվոտաները հասցեագրելու միջոցով,

է) ածխածնի արտանետումների քվոտաների վաճառքի միջոցառումները,

ը) տեխնոլոգիաների փոխանցման գործընթացի խթանմանն ուղղված միջոցառումները,

թ) կլիմայի հարցերով դիտարկումները դեպի ոլորտային քաղաքականություններ ուղղորդելուն միտված միջոցառումները, և

ժ) օզոնային շերտը քայքայող նյութերին և ֆտոր պարունակող գազերին առնչվող միջոցառումները։

Ավելացնենք, որ համաձայնագիրը նախատեսում է, որ վերոնշյալ ոլորտներում համագործակցության նպատակով Հայաստանի Հանրապետությունը պետք է իրականացնի իր օրենսդրության մոտարկում Եվրոպական միության մի շարք ակտերի և միջազգային փաստաթղթերի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 43%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    10 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: