ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ո՞րտեղ կարելի է թաքնվել Երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելու դեպքում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Before It's News

Երրորդ Աշխարհամարտը շատերի համոզմամբ՝ հեռու չէ:  Ինչպես փոխանցում է News.am-ը՝ հղում կտարելով Indy 100-ին կազմվել է այն 10 երկրների ցանկը, որտեղ կարելի է երրորդ համաշխարհային պատերազմից թաքնվել:

1. Իսլանդիա

Իսլանդիան առաջինն է աշխարհի Խաղաղության համաշխարհային ինդեքսում, որպես աշխարհի ամենախաղաղ երկիր:

2. Կանադա

Կանադան Խաղաղության համաշխարհային ինդեքսում 8-րդն է: Նա ներքին և միջազգային հակամարտություների բաժնում հինգից 1,1 միավոր է վաստակել, ինչը պատերազմի առնչությամբ ամենաքիչ ներգրավածություն ունեցող երկրներից մեկն է նրան դարձնում:

3. Նոր Զելանդիա

Երկրի լավագույն կողմերից մեկը ինքնաապահովման ձգտումն է: Այն հիդրոէլեկտրաէներգետիայից իր էլեկտրականության կեսից ավելին է ստանում,  ունի բերրի հողեր, ինչը հնարավորություն է տալիս գյուղատնտեսական արտադրանք ունենալ:

Հաշվի առնելով իր հեռավոր դիրքը՝ Նոր Զելանդիան լավ ընտրություն է համաշխարհային պատերազմի դեպքում:

4. Պորտուգալիա

Պորտուգալիան Գլոբալ խաղաղության ինդեքսում երրորդ տեղն ունի: Պորտուգալիան, ըստ Politico-ի, դարձել է «կայունության օազիս»:

5. Ավստրիա

Ավստրիան համաշխարհային խաղաղության ինդեքսում 4-րդ տեղն է զբաղեցնում: Պետք է նշել, որ հակամարտությունների, ռազմականացման, հասարակության և անվտանգության ոլորտներում այն 5-ից 1,5 միավորից պակաս է հավաքել:

6.Դանիա

Դանիան այս ցանկում ֆավորիտ է. այն ունի հաղթաթուղթ՝ Գրենլանդիա: Տարածաշրջանը ապաքաղաականացված է և բավական հեռու է հնարավոր էպիկենտրոններից:

7. Ֆիջի

Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող Ֆիջի կղզին աշխարհագրականորեն մեկուսացված է և հետևաբար բավականին անվտանգ վայր է: Կառավարությունն ավանդաբար չի միջամտում գլոբալ հակամարտություններին:

8. Սլովենիա

Սլովենիային մեծապես հաջողվել է հեռու մնալ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից, հետևաբար կարելի է ենթադրել, որ այն հետագայում էլ նույն դիրքը կզբաղեցնի:

9. Շվեյցարիա

Շվեյցարիան ունի ռազմական չեզոքության ամենահին պատմությունը, որը ստեղծվել է 1815 թվականի Փարիզի պայմանագրի օրերում: Այդ ժամանակից ի վեր երկիրը չի մասնակցում արտաքին պատերազմին:

10. Իռլանդիա

Իռլանդիան 1930-ական թվականներից սկսած ռազմական չեզոքություն է պահպանում: Եթե Երրորդ համաշխարհային պատերազմը սկսվի, Իռլանդիան հավանաբար կպահպանի այդ չեզոքությունը:

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Մառախուղ
    Խոնավություն՝ 93%
    Քամի՝ 0 կմ/ժ
    6 C°
     
    10°   
    20.03.2024
    13°   
    21.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: