ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալևիների դռների վրա նշաններ անելուց հետո հայկական միության վրա հարձակումը պատահականություն չէր. PSAKD-ի ղեկավար

Pirha.net

Ալևի քաղաքացիների դռների վրա նշաններ անելուց հետո հայկական Փրկության եկեղեցիների միության վրա քարերով հարձակումը պատահականություն չէր: Այս մասին հայտնել է PSAKD-ի Ադըյամանի մասնաճյուղի ղեկավար Մահմութ Յափըջըն:

Ինչպես փոխանցում է Akunq.net-ը` ալևիների միությունների ու ջեմէվիների կողմից կազմակերպված մամլո ասուլիսներում ու հայտարարությունների մեջ այս հարձակումները դատապարտվել են, իսկ Փիրսուլթան Աբդալ մշակութային միության (PSAKD) Ադըյամանի մասնաճյուղի ղեկավար Մահմութ Յափըջըն տեղի ունեցած դեպքերի մասին «PİRHA» լրատվական գործակալության թղթակցին հարցազրույց է տվել:

«Մալաթիայում դռներին նշաններ անելու մտածելակերպի դեմ պայքարելու ենք: Թույլ չենք տալու, որ հասնեն իրենց նպատակներին»,- ասել է Յափըջըն, ապա ավելացրել. «Թույլ չենք տա, որ ալևիների ու սունիների միջև բախումների համար հող նախապատրաստվի»:

Մահմութ Յափըջըն նշել է, որ որոշ մարդիկ ցանկանում են ինչ-որ բան անել Մալաթիայում:

«Ալևիների դռների վրա նշան անելուց հետո հայկական Փրկության եկեղեցական միության վրա հարձակումը պատահական չէր: Սա էլ նշանակում է, որ այս իրադարձությունները միայն ալևիների դեմ չեն, այլ երկրում բնակվող բոլոր այլազգիների դեմ են: Այս երկրում ապրող ալևիները, սունիները, հայերը, ասորիները, քրդերն ու թուրքերը  պետք է միավորվեն ու պայքարեն սրա դեմ», -ասել է Յափըջըն: 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 4,12 կմ/ժ
    21 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: