ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ ՀՀ ԱԺ-ում (ՈւՂԻՂ)

Lragir.am

Այսօր ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում տեղի են ունենալու «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումներ, որոնք կազմակերպվել են ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նախաձեռնությամբ, ինչպես նաև «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի աջակցությամբ: 

Լսումներին բացման խոսքով հանդես կգան ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը և ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Ողջույնի խոսքով ելույթ կունենան նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը, ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: 

Լսումների ընթացքում զեկույցներ կներկայացվեն երեք ոլորտներում. քաղաքական, տնտեսական և քաղաքացիական հասարակության: 

 

  

 

 

Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 37%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: