ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ-ԵՄ համաձայնագրի իրականացումը կապված է մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնախնդիրների հետ. լսումներ ԱԺ-ում

Համաձայնագրի դրույթների կյանքի կոչելը կենսական կարևորություն ունի մեր երկրում բարեփոխումների շարունակականության տեսանկյունից և կապված է մեր երկրի կայուն և երկարաժամկետ զարգացման հիմնախնդիրների հետ: Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը այսօր ԱԺ-ում ընթացող «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ:

«Համաձայնագիրը ընդգծում է հավասար գործընկերության վրա հիմնված սերտ և կանոնավոր համագործակցությունը խթանելու, ՀՀ և ԵՄ միևջև հարաբերությունների ամրապնդման և բարեփոխումների իրականացումը: Անդրադարձ է կատավրում միջազգային անվտանգության և խաղաղության խթանման հարցերին՝ համաձայնեցված ձևաչափերով հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Առանձնակի և հստակ անդրադարձ կա Լեռնային Ղարաբաղի խնդրին խաղաղ և երկարատև կարգավորման հարցին: Կարևոր է, որ համաձայնագիրը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության հանգուցալուծման ջանքերին ու մոտեցումներին՝ հիմված միջազգային իրավունքի և սկզբունքների վրա», - նշել է փոխնախարարը:

Համաձայնագրում խոսվում է անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարի և դրանց կանխարգելման շուրջ կողմերի մոտեցումների, Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման բանակցությունների մեկնարկի, առևտրի և ներդումների զարգացման, մրցունակության խթանման, տնտեսական արդիականացման և վերակառուցման մասին: Խոսվում է Հայաստանի Հանրապետության հանձնառության մասին իր օրենսդրությունն Եվրամիության օրենսդրության համապատասխան մասերին մոտարկելու վերաբերյալ որպես լայնածավալ բարեփոխումներին ուղղված քայլ:

«Համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք», - նշել է Կարեն Նազարյանը:

«Հեռանկարային ուսումնասիրություններ և նախաձեռնություններ» կենտրոնի ներկայացուցիչ, քաղաքագետ Տիգրան Թորոսյանը Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված համաձայնագիրն աննախադեպ է համարում Հայաստանի համար թե իր ընդգրկմամբ, թե իրական հնարավորություններով: Քաղաքագետի կարծիքով համաձայնագիրը նաև չափազանց կարևոր է հետխորհրդային տրանսֆորմացիայի գործընթացի շրջանակներում, որովհետև ավելի քան երկու տասնյակ երկրների մեջ այս անցած քառորդ դարից ավելի ճանապարհի ընթացքում սա միակ դեպքն է, երբ ինտեգրում է տեղի ունենում միաժամանակ երկու ուղղություններով։ «Սա, իհարկե, տալիս է շատ լայն հնարավորություններ, բայց միաժամանակ առաջադրում է չափազանց լուրջ մարտահրավերներ՝ ներկայիս խիստ լարված աշխարհաքաղաքական մրցակցությունը, մեկ ուղղությամբ կատարվող քայլերի նախագծման ու իրականացման ընթացքում մյուս ուղղությամբ ձևավորվող սահամանափակումների հաղթահարումը և այլն»,-  լսումների ժամանակ նշեց Թորոսյանն՝ ընդգծելով, որ եթե այս ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, համաձայնագիրը կարող է մնալ լավ հնարավորությունների մի փաստաթուղթ:

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին, իր հերթին կարևորելով նման քննարկումներ անցկացնելու փաստը, նշեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը երկկողմ համագործակցության պայմանագիր չէ, որովհետև այն ոչ միայն ՀՀ-ԵՄ, այլ՝ ՀՀ և ԵՄ անդամ պետությունների միջև համաձայնագիր է: «Համաձայնագրում նշված քայլերի մի մասը շատ շուտով կիրականացվի, այդուհանդերձ, մենք ակնալում ենք անդամ պետությունների մասնակցությունը դրա կյանքի կոչման հեռանկարների համար», - նշեց Սվիտալսկին:

Դեսպանն ընդգծեց, որ համաձայնագրում չկա որևէ դրույթ, որը կարելի է դիտարկել որևէ մեկի դեմ: «Այս համաձայնագիրը շատ լավ մոդելային դրույթ կլինի ԵՄ անդամ այլ պետությունների համար, որոնք հանդիսանում են այլ միությունների անդամներ», - նշել է դեսպանը: Համաձայնագրի կյանքի կոչման համար Սվիտալսկին նաև կարևորեց ՀՀ և ԵՄ խորհրդարանների ու քաղհասարակության գործոնը:

ՀՀ ԱԺ պատգամավոր, Հանրապետական խմբակցության ներկայացուցիչ Մարգարիտ Եսայանն ևս, անդադառնալով քաղհասարակության դերակատարմանը, ընդգծեց, որ բացի դիվանագիտական կորպուսից համաձայնագրի ստորագրման գործում մեծ դերակատարում է ունեցել նաև քաղաքացիական հասարակությունը:

Լիանա Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանին հաջողվեց խուսափել  նման իրավիճակներում անխուսափելի թվացող երկընտրանքի խնդրից: «Որպեսզի կարողանանք կյանքի կոչել համաձայնագիրը, շատ կարևոր է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հստակ գիտակցի և կարևորի համաձայնագիրը: Պետք չէ մոռանալ, որ եվրոպական ուղղությունը մեզ համար կարևոր է, քանի որ այն մարդակենտրոն է և հիմքում ընկած է մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը: Այս կապացությամբ կարևոր է, որ քաղաքացիները տեսնեն այս ուղղությամբ երկրի զարգացման հեռանկարները», - նշեց Լիանա Հովհաննիսյանը՝ կարևորելով հանրությանն իրազեկելու հարցում պետական մարմինների հանրային կապերով զբաղվող կառույցների, ԶԼՄ-ների, փորձագիտական շրջանակների և ՀԿ-ների դերակատարումը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: