ԵՐԵՎԱՆ 1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Երուսաղեմի կարգավիճակը Թրամփի ձեռքերում է

rmuse.net

ԱՄՆ կհայտարարի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս մասին հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը, CNN հեռուստաալիքով:

Ակնկալվում է, որ ամերիկացի առաջնորդը կփորձի մեղմացնել հայտարարությունը պաղեստինցիների համար՝ նշելով միայն Արևմտյան Երուսաղեմը (Պաղեստինը հավակնում է քաղաքի արևելյան մասին), հաղորդում է Lenta.ru-ն:

Պաղեստինցիները պնդում են, որ ապագա Պաղեստինյան պետության մայրաքաղաքը պետք է տեղակայվի Երուսաղեմի արևելյան մասում: Վաշինգտոնը հանդես է գալիս պաղեստինցիների և իսրայելցիների միջև Երուսաղեմի կարգավիճակի շուրջ բանակցությունների առաջարկով:

Երուսաղեմին մայրաքաղաքի կարգավիճակ տալը լայն արձագանք է ստացել Իսրայելի հարակից երկրների կողմից, որոնք ոչ միանշակ են արտահայտվել:

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասը հայտարարել է, որ եթե ԱՄՆ-ն ճանաչի Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք, դա կնշանակի «խաղաղ գործընթացի ամբողջական ոչնչացումը»:

Իսկ  Պաղեստինի Իսլամական դատարանի նախագահ Մահմուդ Հաբաշը հայտարարել է. «Աշխարհը ծանր գին է վճարելու», եթե Երուսաղեմի կարգավիճակը միակողմանի փոխվի Միացյալ Նահանգների կողմից:

Եգիպտոսի և Հորդանանի արտաքին գործերի նախարարները կոչ են արել իրենց ամերիկյան գործընկեր Ռեքս Թիլլերսոնին խոչընոտել Սպիտակ տան կողմից  Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը:

Նրանք ԱՄՆ պետքարտուղարին հայտնել են, որ այդ որոշումը կփոխի ԱՄՆ տասնամյակների արտաքին քաղաքականությունը, ինչը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում բռնության բռնկման և պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման գործընթացի փլուզման:

Մասնավորապես, Եգիպտոսի արտգործնախարար Սամեհ Շուքրին հիշեցրել է Թիլլերսին, որ երբ խոսքը վերաբերում է Երուսաղեմի դիվանագիտական կարգավիճակին, պետք է շատ զգույշ լինել նրա պատմական և կրոնական նշանակությունը հաշվի առնելով: Նա նշել է, որ այս խնդիրը կարևոր է ոչ միայն պաղեստինցիների համար, այլև մնացյալ արաբական և մահմեդական աշխարհի համար:

Երուսաղեմի կարգավիճակի մասին հարցը գոյություն ունի 1967 թվականից,  երբ Վեցօրյա պատերազմի ընթացքում Իսրայելը հինգ անգամ ավելացրեց իր տարածքը և որ ամենակարևորն է՝ ձեռք բերեց վերահսկողություն Երուսաղեմի վրա, որտեղ կան հրեական սրբավայրեր: Երկրների մեծ մասը չի ճանաչում այդ փոփոխությունները  և պարբերաբար դատապարտում է օկուպացված տարածքներում հրեական բնակավայրերի շինարարությունը, քանի որ նրա կարգավիճակը պետք է որոշվի Իսրայելի և Պաղեստինի միջև: Վերջինս նույնպես ցանկանում է Երուսաղեմը հայտարարել իր մայրաքաղաք, գրում է MK-ն:

ԱՄՆ-ն տևական ժամանակ ստիպված էր հավասարակշռել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իր կարևոր դաշնակիցներ Սաուդյան Արաբիայի և Իսրայելի շահերը: Սակայն ներկայիս նախագահի վարչակազմը հստակորեն համակրում է Իսրայելին, քան իր արաբական ընկերներին: Հետևաբար, կարող ենք Թրամփից ակնկալել վճռական գործողություններ:

 

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 65%
Քամի՝ 6.44 կմ/ժ
1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: