ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արթուր Աբրահամը հերքել է մաֆիայի հետ կապ ունենալու մասին լուրերը

NEWS.am Sport

«Հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած միջադեպին ներկա չի եղել և այդ ամենի հետ որևէ առնչություն չունի»,- այս մասին Panorama.am-ին հայտնել է Արթուր Աբրահամն՝ իր մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանի միջոցով։

Հիշեցնենք, որ MDR Thuringen ու Thuringer Allgemeine գերմանական պարբերականները գրում են, թե տեղի իրավապահ մարմիններն ստուգումներ են անցկացնում՝ արդյոք հայազգի բռնցքամատկիներ Արթուր Աբրահամն ու Կարո Մուրատը կապ ունե՞ն մաֆիայի հետ։ Կասկածներ կան, որ բռնցաքամարտիկները  մասնակցել են Էրֆուրտ քաղաքում տեղի ունեցած փոխհրաձգությանը։

Հարցին, թե որևէ կերպ բռնցքամարտիկը կամ իր փաստաբանն արձագանքելու՞ են գերմանական մամուլի տարածած տեղեկություններին, Աբրահամը փոխանցել է. «Սա համարեք արձագանք»։


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 88%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    12 C°
     
    22°  13° 
    05.05.2024
    21°  11° 
    06.05.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: