ԵՐԵՎԱՆ -1 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում սուրճի ապրանքանիշ ստեղծել

The Gazette Review

Աշխարհահռչակ ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը մտադիր է Հայաստանում սուրճի ապրանքանիշ ստեղծել: Այս մասին նա հայտնել է Expert պարբերականին տված հարցազրույցի ժամանակ:

Խոսելով իր հետագա ծրագրերի մասին` երաժիշտը մասնավորապես նշել է. «Այսօր ամենակարևորը իմ ընտանիքն է, իմ որդին: Նրա հետ ժամանակ անցկացնելն ինձ համար ավելի արժեքավոր է, քան աշխարհում որևէ այլ բան: Ես կզրոյացնեի իմ ամբողջ երաժշտությունը նրա միայն մեկ ժպիտի համար:  Եթե խոսենք ստեղծագործական կյանքի մասին, ապա դա հենց այն է, ինչով ես այժմ զբաղվում եմ: Ես կշարունակեմ երաժշտություն գրել: Բացի այդ ես նաև մի քանի գաղափար ունեմ, որոնցից մեկն էլ Հայաստանում սուրճի ապրանքանիշ հիմնելն է, քանի որ դա այն բաներից է, որ ես իսկապես սիրում եմ: Կան բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք ես կցանկանայի փորձել: Տեսնենք՝ դեպի ուր կգնամ»: 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 6.44 կմ/ժ
-1 C°
 
   
19.12.2017
   
20.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: