ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 19 286,49 դրամ ԱՐԾԱԹ - 243,75 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 611,43 դրամ

Սահակաշվիլին անցե՞լ է «կարմիր գիծը»

Православная Жизнь

Ուկրաինայի անվտանգության ուժերը մի քանի անգամ փորձել են ուժով վերցնել Կիևի Վերին Ռադայի շենքի մոտ վրանային ճամբարը՝ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանագապետ Միխայիլ Սահակաշվիլիին ձերբակալելու նպատակով: Այս մասին հաղորդում է Interfax-ը:

Գործողությունների ընթացքում ոստիկանները խմբով մտել ճամբարի տարածք, սակայն հանդիպել են ցուցարարների դիմադրությանը: Արցունքաբեր գազի կիրառմամբ մի շարք բախումներ են տեղի ունեցել:

Ֆեյսբուքում Սահակաշվիլին գրել է, «ոստիկանները ուզում էին ինձ վրանից դուրս հանել, բայց շփոթել էին և հարձակվել կողքի վրաններում քնած ակտիվիստների վրա, դաժանորեն ծեծի ենթարկել մարդկանց»:

Սահակաշվիլիի կողմնակիցները այս պահին բարիկադներ են կառուցում:

Նա հայտարարել է, որ չորեքշաբթի օրը, ժամը 18.00-ին, Ռադայի մոտ նիստ է հրավիրել`քննարկելու հետագա պլանները:

Իրավիճակին անդրադարձել են մի շարք փորձագետներ: Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, Ալեքսանդր Գուսևը, մասնավորապես, նշել է. «Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերում Սահակաշվիին, նա համակարգային մարդ է, Ուկրաինայի ամենաբարձր քաղաքական էլիտայի ներկայացուցիչը, թեև նա սադրիչ է, որը նույնպես պետք է հաշվի առնել: Ինձ թվում է, որ մենք ականատես ենք դառնում լավ խաղացվող սցենարի: Ուկրաինայում լարվածությունը աճում է, բնակչությունը աղքատ է, երկիրը սնանկ է, վարկեր չեն տալիս, պարտքը 132 մլրդ եվրո է, ինչը երկու անգամ ավելի է ՀՆԱ-ից ... Սցենարի հեղինակը Պորոշենկոյի թիմն է, որի կազմում է նաև Սահակաշվիլին: Ոչինչ, բացի ժպիտից այս ամենն ինձ մոտ չի առաջացնում, և ես որևէ լուրջ հետևանքներ չեմ սպասում: Չի լինի երրորդ կամ հինգերորդ Մայդան»:

«Պենտա» կիրառական քաղաքականության հետազոտությունների կենտրոնի ղեկավար Վլադիմիր Ֆեսենկոյի կարծիքով նախկինում Սահակաշվիլին սահմանափակվում էր բացառապես խաղաղ գործողություններով, սակայն առաջացել է  կոնֆլիկտ՝ ուժի սպառնալիքի ուղղակի կիրառմամբ:

«Իրականում, Սահակաշվիլին կոչ էր անում իշխանության բռնազավթում (եթե գնահատենք նրա խոսքերը, առանց լրագրողական զարդարանքների և մետաֆորների): Խոսքն ուղղակի հարձակման մասին էր:  Քանի որ Սահակաշվիլին անցել է «կարմիր գիծը», պատասխանը պետք է կոշտ լինի»,- նշում է նա:

«Democracy House» վերլուծական կենտրոնի քաղաքական փորձագետ Անատոլի Օկտիսյուկն էլ հակված այն մտքին, որ Սահակաշվիլիի նկատմամբ նման ճնշումը սկսվեց «ներքևից»: «Ամենայն հավանականությամբ ուժայիններից մեկը ցանկանում է ավելի արդյունավետ դարձնել իր կերպարը: Եթե Ուկրաինայում հետագայում Սահակաշվիլիի հետ շարունակեն նույն կերպ վարվել, ապա նրա վարկանիշը կարող է աճել, քանզի մեր երկրում նեղացածներին սիրում են»,- կարծում է Օկտիսյուկը:

Ըստ «Ժողովրդավարական նախաձեռնություններ» հիմնադրամի վերլուծաբան Իլկա Ռուսլան Կերմաչի՝ Պյոտր Պորոշենկոն իսկապես վախենում է Միխայիլ Սահակաշվիլիից, բայց ոչ որպես քաղաքական հակառակորդի: «Ի վերջո, Սահակաշվիլիի վարկանիշը բարձր չէ: Պորոշենկոյի համար Սահակաշվիլիի գլխավոր սպառնալիքը բողոքի ակցիաներ և ընդդիմադիր մտածողությամբ մարդկանց հանրահավաքներ արագ և արդյունավետ կազմակերպելու կարողությունն է: Նա դժգոհներին մագնիսի նման ձգում է: Իսկ Ուկրաինայում նրանք ամեն օր ավելանում են»,- նշում է նա:

Հատկանշական է, որ փորձագետների մեծամասնությունը կիսում է այն կարծիքը, թե Սահակաշվիլին միայնակ չունի բավական քաղաքական կապիտալ Ուկրաինայում լուրջ փոփոխությունների հասնելու կամ իշխանություններից զիջումներ կորզելու համար: Ըստ էության, լուրջ քաղաքական ճգնաժամի հավանականությունն անմիջականորեն կապված է այն հանգամանքի, թե ինչ ուժեր իրենց աջակցությունը կհայտնեն Սահակաշվիլիին: Չպետք է թերագնահատել նաև արտաքին ուժերի դերակատարումը, որոնք ուշադիր հետևում են զարգացումներին:

Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ Սահակաշվիլիի վերջին հարաբերական հաջողություններն ավելի շատ պայմանավորված են Ուկրաինայի իշխանությունների թույլատրած «սխալներով», իսկ որոշ դեպքերում անվճռականությամբ: 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 70%
Քամի՝ 6.44 կմ/ժ
0 C°
 
   
20.12.2017
  10° 
21.12.2017
Հարցում

Արդյո՞ք ԱՄՆ կողմից Երուսաղեմի ճանաչումը Մերձավոր Արևելքում լարվածության նոր օջախ կստեղծի: