ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Երուսաղեմի կարգավիճակի շուրջ Թրամփի որոշումը. որո՞նք են հիմնական հետևանքները

Jerusalem Post

Չնայած ուժեղ դիմադրությանը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում կայացրեց ճանաչել Երուսաղեմը` որպես Իսրայելի մայրաքաղաք: Նման որոշման հետևանքներն ամբողջական պատկերացնելու համար,  ցակալի անդրադառնալ, թե ինչ զարգացումներ են եղել Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Իսրայելա-Պաղեստինյան հակամարտության համատեքստում:

Թե՛ հրեաները, թե՛ պաղեստինցիները Երուսաղեմը համարում են իրենց պատմական և հոգևոր մայրաքաղաքը: 1947թ. բրիտանացիների դուրս գալուց հետո ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկեց տարածքն արաբական և հրեական պետությունների միջև բաժանելու օգտին` Երուսաղեմը դարձնելով բաժանարար գիծ կամ «առանձնացված միավոր»` հատուկ միջազգային կարգավիճակով: Սակայն, 1967-ի պատերազմից հետո Իսրայելը գրավեց Արևելյան Երուսաղեմը Հորդանանից. մի քայլ, որը ՄԱԿ-ի կողմից անօրինական է համարվում: 1980-ին Իսրայելի Կնեսետն ընդունեց «Հիմնական օրենքը՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակող», որը ճանաչված չէր որևէ այլ երկրի, այդ թվում՝ Միացյալ Նահանգների կողմից:

1995-ին ԱՄՆ Կոնգրեսն ընդունեց մի օրենք, որը պահանջում էր դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, սակայն բոլոր նախագահները Բիլ Քլինթոնից սկսած բազմիցս ստորագրել են օրենքի կիրառման վեցամսյա հետաձգումը, հաղորդում է Al Jazeera-ն:

Բիլ Քլինթոնի և Ջորջ Բուշի, Բարաք Օբամայի վարչակազմերը, հրապարակայնորեն աջակցել են պաղեստինյան պետության ստեղծմանը` հիմնվելով հակամարտության կարգավորման «երկու պետությունների» ​​տարբերակի վրա (Պաղեստինի անկախ պետություն, Իսրայելի պետություն): 2003-ի Ճանապարհային քարտեզն առաջարկվել է Մերձավոր Արևելքի, Միացյալ Նահանգների, Եվրամիության, Ռուսաստանի և Միավորված ազգերի կազմակերպության կողմից և սկզբում մշակվել է ԱՄՆ արտաքին ծառայության աշխատակից Դոնալդ Բլոմի կողմից: Ծրագրի համաձայն` Երուսաղեմի կարգավիճակը պետք է որոշվեր բանակցությունների երրորդ փուլում` փախստականների և բնակավայրերի խնդիրների լուծմանը զուգահեռ, սակայն գործընթացն առաջին փուլում մտավ փակուղի:

Որո՞նք են Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ Թրամփի նման որոշման հիմնական հետևանքները:

Թրամփը ևս մեկ անգամ ապացուցեց, որ կարող է հակադարձել նախկինում իրականացվող ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների ավանդական քաղաքականությանը: Որոշումը ևս մեկ անգամ ապացուցեց արտաքին հարաբերություններում լոբբինգի ուժը: Այն կխաթարի ԱՄՆ-ի դերը՝ որպես իսրայելա-պաղեստինյան հակամարտության անաչառ միջնորդի, Այն կարող է արաբների և հրեաների միջև հետագա լարվածության պոտենցիալ պատճառ դառնալ: Բացի այդ, նման քայլը կդառնա ԱՄՆ-ի եվրոպական դաշնակիցների և արաբական աշխարհի մի շարք երկրների միջև թյուրիմացության պատճառ:  Որոշումը լարվածություն կառաջացնի նաև ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններում, որն արդեն սպառնացել է դիվանագիտական ​​հարաբերությունները խզել Իսրայելի հետ:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 2,57 կմ/ժ
    15 C°
     
    27°  16° 
    20.04.2024
    25°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: